Таможенный брокерский служба: 011 606060

Наша компания предоставляет услуги по таможенному брокерству для импорта и экспорта. Платная таможенная консультация Рабочее время: пн-пт 09:30-18:00

К списку
Создать запрос

Ո՞րոնք են տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքները

Ո՞րոնք են տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքները

2024թ․-ի ապրիլի 1-ից (բացառությամբ ցանկի 9-րդ կետի, որի մասով ՀՀ ներմուծման փուլում Մաքսային մարմինների կողմից պահանջվելու են 2024 թվականի հուլիսի 1-ից, ինչպես նաև 6-րդ կետի, որի մասով պահանջը գործում է դեռևս 2022թ․ հուլիսի 1-ից) իրականացվելու են խիստ հսկողական միջոցառումներ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգման մասով, և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի՝ ՀՀ ներմուծման փուլում տվյալ փաստաթղթի բացակայության պարագայում ապրանքների բացթողումը մաքսային մարմինների կողմից չի թույլատրվելու։

Համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի ներկայացման համար տնտեսվարողները կարող են դիմել նաև ԵԱՏՄ միասնական ռեեստրում ներառված, ԵԱՏՄ անդամ պետությունների այլ համապատասխանության գնահատման մարմինների ևս, որոնց կողմից տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերը ընդունելի են ԵԱՏՄ ամբողջ տարածքում։

ԵԱՏՄ տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերի մասով ևս հետագայում կիրառելի է լինելու նույն մոտեցումը, կատարվելու է փուլային անցում՝ ապահովելով վերը նշված իրավական պահանջի կիրառելիություն մյուս տեխնիկական կանոնակարգերի դեպքում ևս։ Կից ցանկում չներառված տեխնիկական կանոնակարգերի մասով ներմուծման ժամանակ համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման պահանջի կիրարկման վերաբերյալ կապահովվի լրացուցիչ իրազեկում։

Ց Ա Ն Կ

ԵԱՏՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԿԱ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋ

  1. «Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011)
  2. «Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011)
  3. «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011)
  4. «Խաղալիքների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 008/2011)
  5. «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011)
  6. «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011)
  7. «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 014/2011) (միայն՝ բիտում՝ նավթային, ճանապարհային, մածուցիկ (ԱՏԳ ԱԱ 2713200000 ծածկագիր)
  8. «Հացահատիկի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 015/2012)
  9. «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) (բացառությամբ՝ եզակի տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի)
  10. «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) (բացառությամբ՝ լվացքի մեքենաներից (ԱՏԳ ԱԱ 845020000 ծածկագիր), խոնավեցուցիչներ, գոլորշեցուցիչներ, չորացուցիչներից (ԱՏԳ ԱԱ 8479600000 ծածկագիր), մատնահարդարման և պեդիկյուրի համար նախատեսված սարքեր (ԱՏԳ ԱԱ 850980000 ծածկագիր), էլեկտրական կարապիկից (ԱՏԳ ԱԱ 8425310000 ծածկագիր), սկաներներ, տպիչներ և պատճենահանող սարքերից (ներառյալ բազմաֆունկցիոնալ սարքեր) (ԱՏԳ ԱԱ 8443321002, 8443321003, 8443329101 ծածկագրեր), անխափան սնուցման աղբյուրներից (ԱՏԳ ԱԱ 8504408300, 8504408500, 85044087000, 8504409100 ծածկագրեր), ակտիվ ձայնային համակարգեր՝ փոփոխական հոսանքի աղբյուրից սնվողից (ԱՏԳ ԱԱ 8518293008, 8518299600, 8518309500 ծածկագրեր))
  11. «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011)
  12. «Սննդամթերքի մակնշման մասին» (ՄՄ ՏԿ 022/2011)
  13. «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011)
  14. «Ճարպայուղային արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 024/2011)
  15. «Հատուկ նշանակության սննդամթերքի որոշակի տեսակների, այդ թվում դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 027/2012)
  16. «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 030/2012)
  17. «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013)
  18. «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013)
  19. «Ծխախոտային արտադրանքի մասին» (ՄՄ ՏԿ 035/2014)
  20. «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ՄՄ ՏԿ 036/2016)
  21. «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» (ՄՄ ՏԿ 037/2016) (բացառությամբ՝ ստացիոնար հեռախոսների (ԱՏԳ ԱԱ 8517140000 ծածկագիր))
  22. «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 040/2016)
  23. «Հրդեհային անվտանգության և հրդեհի մարման ապահովման միջոցների պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 043/2017)
  24. «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 044/2017)
  25. «Թռչնի մսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 051/2021)։»

Հարցերի դեպքում կարող եք դիմել մաքսային բրոքերներին

Создать запрос