Таможенный брокерский служба: 011 606060

Наша компания предоставляет услуги по таможенному брокерству для импорта и экспорта. Платная таможенная консультация Рабочее время: пн-пт 09:30-18:00

К списку
Создать запрос

Ո՞րքան է կազմում մաքսազերծման թույլատրելի շեմը

Ո՞րքան է կազմում մաքսազերծման թույլատրելի շեմը

Ֆիզիկական անձանց կողմից փոստային կամ այլ առաքման ծառայություններով (օր.՝ Onex , Fedex , Globbing և այլն), օնլայն գնումներով պատվիրված բեռների մաքսազերծման շեմը նախկին՝ մինչև 200 000 ՀՀ դրամ և 31 կիլոգրամ արտոնությունը փոփոխվել է և դարձել է 200 Եվրո և 31 կիլոգրամ:

Նշենք նաև, որ տվյալ մաքսազերծման արտոնությունը վերաբերվում է բացառապես անձնական օգտագործման ապրանքներին, որոնք չեն գերազանցում թույլատրելի քանակները: Այսինքն եթե դուք պատվիրել եք ինչ-որ ապրանք, որը անձնական օգտագործման է, բավականին մատչելի է բայց գերազանցում է թույլատրելի քանակը, ապա տվյալ խմբաքանակը ամբողջությամբ ենթակա է մաքսազերծման, անկախ արժեքից և քաշից:

Հավելենք նաև, որ այն ապրանքները, որոնք դուք պատվիրել եք անձնական օգտագործման համար, բայց տվյալ ապրանքները ընդգրկված չեն անձնական օգտագործման ապրանքների ցանկում, ապա տվյալ ապրանքները նույնպես ենթական են մաքսազերծման, անկախ արժեքից և քաշից: Քանի որ բազմաթիվ ապրանքներ, թեպետ մարդիկ գնում են անձնական օգտագործման համար, միևնույնն է մաքսային ծառայության կողմից չեն դիտարկվում որպես անձնական օգտագործման ապրանքներ:

Այն դեպքերում երբ ունեք ապրանքներ, որոնք ենթակա են մաքսազերծման, ապա մուտք գործեք https://brokers.am/services/request-broker հարթակ, լրացրեք մաքսային բրոքերի ծառայությունների հարցում և ստացեք տարբեր գնառաջարկներ տարբեր բրոքերական ընկերությունների կողմից ձեր բեռը մաքսազերծելու համար: Արդյունքում կստանաք շուկայականից մատչելի գնառաջարկներ:

Создать запрос