Таможенный брокерский служба: 011 606060

Наша компания предоставляет услуги по таможенному брокерству для импорта и экспорта. Платная таможенная консультация Рабочее время: пн-пт 09:30-18:00

Новости

К списку

Մաքսային վճարումներ իրականացնելու համար մաքսատուն այցելելու կարիք այլևս չկա

Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպել է երկօրյա հանդիպում ներմուծում և արտահանում իրականացնող խոշոր 100 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Մաքսային ոլորտի պատասխանատուները նրանց ներկայացրել են մաքսային ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը և լսել տնտեսվարողների ներկայացուցիչների առաջարկները։

Մանրամասն անդրադարձ է կատարվել հատկապես մաքսային պարտավորությունների վճարման էլեկտրոնային համակարգի կիրառման կարգին: Նոր համակարգից օգտվողները, իրենց փորձից ելնելով, նշել են, որ մաքսային պարտավորությունները մարելու էլեկտրոնային եղանակն իրենց աշխատանքը բավականաչափ հեշտացրել է․ բանկ և մաքսատուն այցելելու անհրաժեշտությունը վերացել է։

Հանդիպմանը քննարկվել են նաև գործող կարգավորումների հետ կապված խնդիրները, որոնք մաքսային ոլորտի պատասխանատուները խոստացել են հաշվի առնել՝ մաքսային գործընթացները տնտեսվարողների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով։
Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հետ նման ձևաչափով հանդիպումները պարբերաբար են լինելու։