Таможенный брокерский служба: 011 606060

Наша компания предоставляет услуги по таможенному брокерству для импорта и экспорта. Платная таможенная консультация Рабочее время: пн-пт 09:30-18:00

Новости

К списку

Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման կարգը փոխվել է

Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություններն այսուհետ կազմակերպվելու են տարեկան առնվազն երկու անգամ՝ ամսական պարբերականության փոխարեն։

Որակավորման քննությանը մասնակցելու համար ավելացել է ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում 60 ակադեմիական ժամ տևողությամբ քննության նախապատրաստական դասընթացին մասնակցած լինելու պահանջը։
Քննություններն անցկացվելու են երկու՝ թեստավորման և հմտությունների գնահատման փուլերով։ Թեստի միջոցով ստուգվելու են մաքսային կարգավորման ոլորտի տեսական գիտելիքները, իսկ երկրորդ փուլում՝ տրված փաստաթղթային փաթեթի հիման վրա մաքսային հայտարարագիր լրացնելու կարողությունը։ Ընդ որում, երկրորդ փուլին կմասնակցեն միայն առաջին փուլը հաղթահարած մասնակիցները։

Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման կարգում հստակեցվել է, որ վերապատրաստումը 48 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացն է, որն ավարտվում է թեստավորմամբ։
Հստակեցվել են նաև մաքսային ձևակերպումների մասնագետի՝ վերապատրաստված համարվելու և նրա վերապատրաստման արդյունքի բացասական համարվելու կարգավորումները։
Ի դեպ, մինչև հրամանի ուժի մեջ մտնելը տրված մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականները կմնան ուժի մեջ, եթե վկայականը ստացած անձը հրամանի ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում վերապատրաստվել է։ Հակառակ դեպքում վկայականների գործողությունը կդադարի։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ․ փետրվարին ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում կմեկնարկեն վերապատրաստման դասընթացներ, որոնք, դիմողների քանակից կախված կտևեն մինչև ապրիլի վերջ։ Վերապատրաստման հաջորդ դասընթացը նախատեսվում է անցկացնել 2023 թվականին։

Վերապատրաստման առաջիկա դասընթացներին և դրանց ավարտական քննությանը մասնակցելու մանրամասները կհրապարակվեն ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում (www.petekamutner.am )։