Customs brokerage service: 011 606060

Our company carries importing and exporting custom brokerage services. Paid customs consultation Working hours Mon-Fri 09:30-18:00

To the list
Create a query

Ի՞նչ է ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Ի՞նչ է ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը կամ ինչպես հաճախ օգտագործվում է կոդը, նշանակում է Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ:

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը/կոդը որոշվում է հայտարարատուների և մաքսային տեսուչների կողմից մաքսային գործառնությունների ընթացքում: Ներմուծման և արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերը և պահանջվող բոլոր փաստաթղթերը կախված են ԱՏԳ ԱԱ ծածկագրից/կոդից:ԱՏԳ կոդը ԵԱՏՄ երկրներում՝ Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետությունում բաղկացած է 10 նիշերիկց, որի ցանկացած նիշ ինչ-որ բան է նշանակում(2 նիշ՝ խումբ,4 նիշ դիրք,6 նիշ՝ ենթադիրք և այլն) և հրապարակված է ԵԱՏՄ պաշտոնական կայքում: ԱՏԳ ԱԱ ծածխկագիրը /կոդը որոշելը իրականում բարդ գործընթաց է և պահանջում է որոշողի բարձր մաքսային գիտելիքներ և փորձ:

Ըստ կարգավորման օրենքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը որոշում է ներմուծողը կամ իր կողմից նեկայացված մաքսային բրոքերը:Միևնույն ժամանակ, մաքսային մարմինները հաճախ համաձայն չեն լինում ներմուծողի(կամ մաքսային բրոքերի) ընտրած ԱՏԳ ծածկագրի/կոդի հետ և ինքնուրույն որոշում են կայացնում դասակարգման վերաբերյալ: Դա բացատրվում է դասակարգման հարցերի բարդությամբ և երբեմն մաքսային տեսուչների ոչ պրոֆեսիոնալիզմով:

ԱՏԳ ԱԱ ծածկագրի /կոդի սխալ որոշումը ներմուծողի կամ իրեն ներկայացնող մաքսային բրոքերի կողմից առաջացնում են մաքսային տուգանքներ, երբեմն նույնիսկ ապրանքի գումարի չափով: Ուստի խոսափելով ԱՏԳ ԱԱ ծածկագրի /կոդի սխալ որոշելուց, խորհուրդ է տրվում դիմել փորձառու մաքսային բրոքերների, որոնք ունեն երկար տարիների փորձ:

Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ մաքսային բրոքերներ որոնք կիրականացնեն Ձեր բեռի մաքսազերծումը շահավետ, արագ և հուսալի։


Մեր կայքը դարձնում է մաքսազերծումը արդյունավետ և խելացի։

Create a query