Լոգիստիկ ծառայություններ մատուցող բազմաթիվ ընկերություններ կան Հայաստանում։Լոգիստիկայի ոլորտը օրեցօր զարգանում է, ավելանում են հաճախորդներին ուղղված առաջարկները։
Լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերությունների թիվը ամբողջ աշխարհում ավելանում է։ Լոգիստիկ ծառայություններ ընտրելիս ընկերությունների բազմազանությունը կարող է շփոթեցնել։ Հենց դա է պատճառը, որ կան լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատանքի սկզբունքներ։ Այս սկզբունքները կարող են հուշել՝ վստահել լոգիստիկ ընկերությանը, թե ոչ։
Խոսենք լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատանքի 5 սկզբունքների մասին։ Այն հայտնի է համապատասխանության 5 կանոններ կամ բանաձևեր անվանումով։
Եթե ցանկանում եք գտնել հուսալի և մատչելի լոգիստիկ ծառայություն, համոզվեք որ այն աշխատում է հետևելով այս կանոններին։
Համապատասխան բեռ
Եթե ցանկանում եք ընտրել հուսալի լոգիստիկ ծառայություն մատուցող ընկերություն, ապա այն պետք է իմանա ամեն ինչ փոխադրվող բեռի մասին։ Յուրաքանչյուր բեռ ունի փոխադրման հատուկ պայմաններ և պահանջներ։ Ընտրեք լոգիստիկ ընկերություն, որտեղ գիտեն բեռների փոխադրման առանձնահատկությունների մասին։
Համապատասխան հաճախորդ
Կարևոր է գտնել լոգիստիկ ծառայություն մատուցող ընկերություն, որը կարդարացնի Ձեր սպասումները։ Սպասարկման որակը կարևոր է լոգիստիկ ընկերությունների աշխատանքում։ Սկսած ծառայությունների մատուցումից մինչև խնդիրների արագ լուծում, ընկերությունը պետք է բավարարի Ձեր պահանջները։ Բոլոր հաճախորդները ցանկանում են ստանալ անհատական մոտեցում։ Գտեք լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերություն, որը հեշտությամբ կհասկանա՝ ինչ է Ձեզ պետք։
Համապատասխան քանակ և ծավալ
Ընտրեք լոգիստիկ ընկերություն, որը գիտի իր փոխադրման հնարավորությունները, ինչ քանակի և ծավալի բեռ կարող է անվտանգ և պատշաճ կերպով հասցնել նպատակակետ։ Միայն սեփական կարողությունները և ռեսուրսները ճիշտ գնահատելով է հնարավոր պատշաճ կազմակերպել լոգիստիկայի գործընթացը։
Համապատասխան պայմաններ
Լոգիստիկ գործընթացներում բեռի անվտանգության պահպանման համար կարևոր է ուշադրություն դարձնել փոխադրման պայմաններին։ Համապատասխան պայմանների առկայության պարագայում է միայն հնարավոր պահպանել բեռի նախնական տեսքը, փաթեթավորումը։
Չմոռանանք նաև ժամանակի գործոնը։ Լոգիստիկ ծառայությունը պետք է կազմակերպի իր գործունեությունն այնպիսի պայմաններում, որ բեռը հասնի հասցեատիրոջը ճիշտ ժամանակին։
Համապատասխան գնառաջարկ
Ուսումնասիրեք լոգիստիկ ծառայությունների գնառաջարկները, համեմատեք դրանք առաջարկվող ծառայությունների հետ։ Համեմատեք նաև այլ լոգիստիկ ընկերությունների գնառաջարկների հետ։ Համեմատելու արդյունքում կգտնեք շահավետ տարբերակներ։
Փնտրում եք լոգիստիկ ծառայություն։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ բազմաթիվ լոգիստիկ ընկերություններից։
Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք լոգիստիկայի գործընթացը առավել արդյունավետ և խելացի։