Customs brokerage service: 011 606060

Our company carries importing and exporting custom brokerage services. Paid customs consultation Working hours Mon-Fri 09:30-18:00

News

To the list

Ներմուծվող կարագի մաքսատուրքը կդառնա 0%

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդի 2022 թվականի ապրիլի 15-ի նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության նախաձեռնողական առաջարկը, որի համաձայն Հայաստանի Հանրապետությանը սակագնային արտոնություն է տրամադրվել է 1500 տոննա ԱՏԳ ԱԱ 0405 10 110 0 և 0405 10 190 0 ծածկագրերին դասակարգվող բնական սերուցքային կարագի համար (արտոնությունը կիրառելի է 28.03.2022-30.09.2022թթ. ժամանակահատվածում՝ մաքսային մարմինների կողմից գրանցված հայտարարագրերով՝ ներքին սպառման համար բացթողում ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ), որի ներքո Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան ներմուծել սերուցքային կարագը մաքսատուրքի 0% դրույքաչափով։

Որոշման նախաձեռնումն ուղղված է Հայաստանի պարենային անվտանգության ապահովման արդի խնդիրների հաղթահարմանը և պայմանավորված է պարենամթերքի՝ միջազգային շուկաներում արձանագրված գնաճով, ինչպես նաև կարագ մատակարարող ԱՊՀ անդամ երկրներում առաջացած արտահանման ոչ բավարար ծավալներով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համաձայնեցման փուլում է գտնվում սերուցքային կարագի բաշխման կարգը, որի ընդունումից հետո կմեկնարկի լիցենզիաների տրամադրման գործընթացը։

«Բնական կարագի վերաբերյալ Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդի 2022 թվականի թիվ 58 որոշում: