Այսուհետ բազմաթիվ ընկերություններ, որոնք ընդգրկված են ցանկում, կարող են իրականացնել իրենց բեռների մաքսազերծումը օնլայն՝ առանց մաքսատուն այցելելու:
Խոսքը վերաբերվում է երրորդ երկրներից (ոչ ԵԱՏՄ երկրներ) ներմուծված ապրանքներին:
Ներկայացնելով ապրանքային հայտարարագիրը, եթե այն կընտրվի Դեղին կամ Կարմիր ուղի, ապա մաքսային ծառայությունը ավտոմատ կերպով կստուգի հայտարարագիրը և կիրականացնի ստուգում:
Որից հետո կկարողանան տվյալ ընկերությունները առանց մաքսատուն այցելելու վճարել հարկերը և գնալ իրենց բեռը ստանալու: Կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ ՀՂՈՒՄՈՎ: