Customs brokerage service: 011 606060

Our company carries importing and exporting custom brokerage services. Paid customs consultation Working hours Mon-Fri 09:30-18:00

News

To the list

Ռազմական և երկակի նշանակության չհանդիսացող ապրանքների համար այլևս փորձագետի եզրակացություն չի պահանջվի

Ռազմական և երկակի նշանակության չհանդիսացող ապրանքների համար այլևս փորձագետի եզրակացություն չի պահանջվի։

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է երկակի և ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում

Ցանկում ներառված են շուրջ 28 500 ապրանքատեսակներ։ Այսուհետ, ցանկում նշված ապրանքները հայտարարագրելիս անձինք կարող են, հղում կատարելով նշված ցանկին, այլևս մաքսային մարմիններին չներկայացնել նշված ապրանքների՝ երկակի և ռազմական նշանակության պատկանելության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տրամադրվում են տարբեր փորձագիտական ընկերությունների կողմից, քանի որ տվյալ ապրանքներն արդեն իսկ որակվել են որպես ոչ երկակի և ոչ ռազմական նշանակության ապրանքատեսակներ։

Ռազմական և երկակի նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը հետևյալ ՀՂՈՒՄՈՎ։