Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նշենք, որ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից ավելի վաղ հայտնել էին, որ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է վրացական կողմից և մինչև դեկտեմբերի 23-ը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Տեղեկատվության համաձայն՝ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բոլոր մեքենաների համար երթևեկությունը արգելափակվել էր ձնահոսքի վտանգի պատճառով: