Таможенный брокерский служба: 011 606060

Наша компания предоставляет услуги по таможенному брокерству для импорта и экспорта. Платная таможенная консультация Рабочее время: пн-пт 09:30-18:00

К списку
Создать запрос

Մաքսային միջնորդական ընկերություն

Մաքսային միջնորդական ընկերություն

Մաքսային միջնորդական ընկերություն դիմելով Դուք կարող եք ստանալ մաքսային գործընթացների կազմակերպման մի ամբողջ փաթեթ։

Շատ ներմուծողներ և արտահանողներ սխալմամբ ենթադրում են, որ մաքսային ձևակերպումներ իրականացնում են մաքսային մարմինները։ Իհարկե, մաքսային մարմիններին այս հարցով դիմելիս մերժում կստանաք։

Մաքսային ձևակերպում իրականացնում են մաքսային միջնորդական ընկերությունները ՝մաքսային միջնորդների միջոցով։

Մաքսային միջնորդական ընկերություններն այսօր դարձել են մի կողմից արտահանողների ու ներմուծողների, իսկ մյուս կողմից մաքսային մարմինների միջև կապող օղակ։ Մաքսային բարդ գործընթացներում ներմուծողները և արտահանողները առանց մաքսային միջնորդների մաքսային ձևակերպում ուղղակի չեն կարող իրականացնել։

Դիմելով մաքսային միջնորդական ընկերություն՝ Դուք ձեռք կբերեք մաքսային օրենքների և կանոնների լավատեղյակ թարգմանիչ, որը կօգնի պատրաստ լինել մաքսային մարմինների հետ աշխատանքին։

Մաքսային միջնորդական ընկերություն դիմելիս կստանաք մի շարք ծառայություններ։

• Մաքսային միջնորդական ընկերությունում ձեզ կտրամադրեն խորհրդատվություն մաքսային մի շարք գործընթացների և ձևակերպումների վերաբերյալ։ Մաքսային գործընթացներում կան մի շարք կանոններ, որոնց ներմուծողը կամ արտահանողը կարող է պարզապես տեղյակ չլինել։ Օրինակ, որ ՀՀ-ում բոլոր կոմերցիոն բեռները միշտ ձևակերպվում են համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի։

•Մաքսային միջնորդական ընկերություն դիմելով կապահովեք մաքսային փաստաթղթերի պատշաճ ձևակերպում։ Այս փաստաթղթերի ցանկը բավական մեծ է։ Օրինակ՝ ներմուծման, արտահանման, տրանզիտ փոխադրումների հայտարարագրերի ձևակերպում, նաև ԵԱՏՄ տարանցման հայտարարագրերի լրացում։ Լրացնելուց զատ, մաքսային միջնորդական ընկերությունը դրանք կներկայացնի մաքսային մարմիններին։ Մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերի պատշաճ հավաքագրումը և լրացումը կօգնի հետագայում խուսափել հնարավոր խնդիրներից։

•Մաքսային միջնորդական ընկերությունների դիմելիս կարող եք օգտվել նաև հավաստագրերի, լիցենզիաների, թույլտվությունների և նման այլ փաստաթղթեր կազմելու ծառայությունից։

•Մաքսային միջնորդական ընկերությունը կարող է ստանալ մաքսային պահեստից համապատասխան փաստաթղթերը։

• Այս ընկերությունները իրականացնում են նաև բեռների նախնական զննում և ըստ դրանց իրականացնում համապատասխան հաշվարկներ։

•Բրոքերական ընկերություններ կան, որ իրականացնում է բեռի տեղափոխում պատվիարտուի հասցեով։

•Երբեմն արտահանողներն ու ներմուծողները մաքսային գործընթացներին զուգահեռ ստիպված են լինում նաև որոշ իրավական գործընթացների առնչվել։ Այս ընթացքը ևս հնարավոր է վստահել բրոքերական ընկերություններին։

Հայաստանում կան տարբեր մաքսային միջնորդական ընկերություններ, այս ընկերություններին հեշտությամբ կարող եք գտնել Brokers.am հարթակում։

Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային միջնորդական ընկերությունների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ:
Դարձրեք մաքսային մարմինների հետ աշխատանքը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ:

Создать запрос