Таможенный брокерский служба: 011 606060

Наша компания предоставляет услуги по таможенному брокерству для импорта и экспорта. Платная таможенная консультация Рабочее время: пн-пт 09:30-18:00

К списку
Создать запрос

Մաքսային փորձագետ

Մաքսային փորձագետ

Մաքսային փորձագետի անհրաժեշտություն մաքսային մարմինները հաճախ են ունենում մաքսային ծառայություն իրականացնելիս։


Ի՞նչն է պատճառը։ Ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող օգտագործված ապրանքների մաքսային արժեքը մաքսային մարմինները իրենք կարող են որոշել։ Սակայն, երբ իրավաբանական անձանց կողմից են Հայաստան ներմուծվում օգտագործված ապրանքներ, մաքսային արժեքը որոշելու հարցում կարող են առաջանալ բարդություններ։


Հենց այս պատճառով էլ մաքսային մարմինները դիմում են փորձագետների և լիցենզավորված փորձագիտական ընկերությունների։ Այս ընկերությունները և անհատ փորձագետները որոշում են օգտագործված ապրանքի շուկայական գինը։ Իսկ եթե դա պարզել հնարավոր չէ, ապա որոշում են, թե ապրանքը Հայաստան հասցնելու համար որքան միջոցներ կծախսվեն։


Հիմք ընդունելով փորձագիտական ընկերության և փորձագետների կողմից ներկայացվող արժեքները՝ մաքսային մարմիններն իրականացնում են օգտագործված ապրանքի մաքսային արժեքի որոշում։


Այսպիսով, մաքսային մարմինները մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով իրավասու են իրենց կողմից իրականացվող աշխատանքներին օրենքով սահմանված կարգով ներգրավելու պետական իրավասու մարմինների մասնագետների և փորձագետների։


Ցանկանու՞մ եք ավելին իմանալ փորձագիտական ընկերություն դիմելու և դրանց կողմից ապրանքների շուկայական գինը որոշելու մասին։ Դիմեք մաքսային բրոքերի։

Մաքսային բրոքերները ձեզ ավելի ճիշտ կուղորդեն մաքսային փորձագետներին, քանի որ մաքսային փորձագետները նույնպես ավելի կենտրոնացած են լինում տարբեր տեսակի ապրանքների գների ուսումնասիռությունների վրա: Մաքսային բրոքերները իրենց բազմակի շբումներով պայմանավորված՝ կախված ապրանքատեսակներից Ձեզ կուղորդեն համապատասխան մաքսային փորձագետի մոտ:

Создать запрос