Customs brokerage service: 011 606060

Our company carries importing and exporting custom brokerage services. Paid customs consultation Working hours Mon-Fri 09:30-18:00

To the list
Create a query

Առաքում Երևանի տարածքում

Առաքում Երևանի տարածքում

Առաքում Երևանի տարածքում իրականացնում են բազմաթիվ ընկերություններ։ Գաղտնիք չէ, որ բազմազանության մեջ կողմնորոշվելը բարդ է։ Սխալ ընտրություն կատարելու հավանակությունն էլ մեծ։ Կարդացեք մի քանի կարևոր խորհուրդներ՝ ինչպես ընտրել առաքում իրականացնող ընկերություն։


1․ Առաքման արագություն
Ուշացած առաքումները մեծ խնդիր են ինչպես առաքող ընկերության, այնպես էլ ստացողի համար։ Գաղտնիք չէ, որ հաճախորդը սպասել չի սիրում։ Կառաքվի սնունդ, դեղորայք թե հագուստ, արագ առաքումները խոսում են ընկերության պատասխանատու մոտեցման մասին։ Հիշեք, առաքման պրոֆեսիոնալ ընկերությունը ունի սեփական տարբերակը և՛ խցանումներից խուսափելու, և՛ արագ սպասարկում իրականացնելու։ Ընտրեք բեռնափոխադրող ընկերություն, որը գիտի՝ ինչպես խելացի երթուղիներով հասնել ձեզ սահմանված ժամանակում։

2․ Ի՞նչ կարծիք ունեն պատվիրատուները
Որ հետագայում խնդիրների չհանդիպեք, ուսումնասիրեք նախքան ծառայություն պատվիրելը։ Կատարեք փոքրիկ հետազոտություն, թե ինչ կարծիքներ կան Երևանի տարածքում առաքում իրականացնող ընկերությունների մասին։ Հիշեք, պարտադիր չէ սեփական փորձով հասկանալ, որ սխալ ընտրություն եք ընտրել։ Եթե ընկերությունը հայտնի է և ունի շատ պատվիրատուներ, դուք անպայման կգտնեք կարծիքներ համացանցում։ Սկսած առաքիչների վերաբերմունքից մինչև առաքման ժամկետներ, հաճախորդների կարծիքները կօգնեն կողմնորոշվել։ Այսպես հավանական է, որ կկատարեք առաքող ընկերության ճիշտ ընտրություն։

3․ Ինչպե՞ս է հասնում առաքվող ապրանքը ձեզ
Կարևորեք առաքող ընկերության վերաբերմունքը առաքվող ապրանքի հանդեպ։ Առաքող ընկերությունները պետք է ապահովի ապրանքի անվտանգությունը։ Իսկ այստեղ կարևոր է և՛ փաթեթավորումը, և՛ առաքիչների ուշադրությունը ապրանքի հանդեպ։ Յուրաքանչյուր ապրանք պետք է ապահով և անվտանգ փաթեթավորվի և հասնի ձեզ ամբողջական ու անվնաս։

4․ Բարեկիրթ վերաբերմունք
Կարևոր է ոչ միայն առաքման արագությունը կամ անվտանգությունը, այլ նաև առաքիչների վերաբերմունքը։ Կարևորեք որ առաքող ընկերությունը ձեզ հետ բարեկիրթ վարվի։ Թե ինչպես են զրուցում ձեզ հետ,ինչպես են գրանցում ձեր պատվերը, ինչպես են հանձնում ապրանքը։ Թվում է սրանք մանրուքներ են։ Բայց քաղաքավարի մոտեցումը խոսում է պրոֆեսիոնալ աշխատանքի մասին։

Ցանկանում եք պատվիրել առաքում Երևանի տարածքում, փնտրում եք առաքում իրականացնող ընկերություն։ Այցելեք Brokers.am կայք, լրացրեք առաքող ընկերության հարցում։ Այնուհետև ստացեք գնառաջարկներ և առաքման ժամանակացույց Երևանի տարածքում առաքում իրականացնող բազմաթիվ ընկերությունների կողմից։

Դարձրեք առաքման գործընթացը առավել արագ և խելացի Brokers հարթակի հետ։

Create a query