Customs brokerage service: 011 606060

Our company carries importing and exporting custom brokerage services. Paid customs consultation Working hours Mon-Fri 09:30-18:00

To the list
Create a query

Բեռնափոխադրողներ Հայաստանի տարածքում

Բեռնափոխադրողներ Հայաստանի տարածքում

Բեռնափոխադրողներ Հայաստանի տարածքում շատ կան։ Թե որ բեռնափոխադրողին կընտրեք, որոշում եք դուք։ Իսկ մենք առանձնացրել ենք մի քանի խորհուրդներ։ Կարծում ենք, վստահելի բեռնափոխադրող պետք է գտնել ոչ միայն Հայաստանի սահմաններից դուրս բեռնափոխադրումներ իրականացնելիս։ Հայաստանի տարածքում էլ ձեր բեռը պետք է նպատակակետ հասնի անվնաս, անվտանգ և ժամանակին։


1․ Ընտրեք փորձառու բեռնափոխադրող
Գտեք ընկերություն, որը փորձ ունի Հայաստանի տարածքում բեռնափոխադրում իրականացնելու։ Հայաստանի տարածքում բեռնափոխադրումներ իրականացվում են տարբեր նպատակներով։Կարևոր է հասկանալ՝ ինչ բեռ պետք է փոխադրվի, դրա տեղափոխության առանձնահատկությունները։ Հետո արդեն կարող եք ընտրել բեռնափոխադրող, որը փորձ ունի այդ բեռի փոխադրման մեջ։ Փորձառու ընկերությունը կառաջարկի բեռնափոխադրումների մի շարք ծառայություններ՝ փոխադրման բոլոր պահանջները բավարարելու համար։

2. Ուսումնասիրեք կարծիքներ
Ուսումնասիրեք բեռնափոխադրող ընկերությունների առաջարկվող ծառայությունները։ Փորձեք հասկանալ, որքանով են հաճախորդները գոհ այդ ծառայություններից։ Կարդացեք կարծիքներ ընկերությունների մասին։ Միգուցե նրանք ուշացնում են բեռի առաքու՞մը կամ առաջանում են խնդիրնե՞ր բեռը անվնաս հասցնելիս։ Բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել մյուս հաճախորդների փորձը բացահայտելով։ Հետևաբար մի շտապեք ընտրել բեռնափոխադրող Հայաստանի տարածքում միայն գեղեցիկ ու համոզիչ գովազդներով։

3․Ինչպե՞ս են սպասարկում ձեզ
Հաճախորդների սպասարկումը ցանկացած բիզնեսում կարևոր է, բեռնափոխադրող ընկերության դեպքում ևս։ Սպասարկումը լայն հասկացություն է։ Ձեր պատվերն ընդունելուց սկսած դուք տվյալ ընկերության հաճախորդն եք։ Պահանջեք, որ ձեզ տրամադրեն բավարար տեղեկատվություն, ներկայացնեն բեռնափոխադրման պայմանները։ Պահանջեք տեղեկատվություն փոխադրամիջոցների մասին։ Չէ, որ անսարք ու վատ վիճակում գտնվող մեքենաների դեպքում չկա երաշխիք, որ ձեր բեռը լիարժեք կհասնի նպատակակետ։
Ըստ սահմանված ժամկետի բեռնափոխադրումը իրականացնելը ևս լավ սպասարկման մասին է խոսում։ Մշտապես ուշացումներ ունեցող ընկերություններից հեռու մնացեք։

Բեռնափոխադրման ընթացքում կարող են առաջանալ բազմաթիվ հարցեր։ Ընկերությունը պետք է պատրաստ լինի պատասխանել ձեր հարցերին։ Իսկ խնդիրների դեպքում ժամանակին տեղեկացնել դրանց մասին։

Սպասարկման կարևոր կետերից է բեռի փաթեթավորումը և անվտանգ տեղափոխումը։ Ընտրեք ընկերություն, որը հոգ կտանի ձեր բեռի անվտանգ տեղափոխման մասին։

Ցանկանում եք գտնել բեռնափոխադրող Հայաստանի տարածքում։ Այցելեք Brokers.am, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ, ինչպես նաև բեռնափոխադրման ժամանակացույց բազմաթիվ ընկերություններից։
Դարձրեք Հայաստանի տարածքում ձեր բեռնափոխադրումը խելացի և մատչելի Brokers հարթակի հետ։

Create a query