Customs brokerage service: 011 606060

Our company carries importing and exporting custom brokerage services. Paid customs consultation Working hours Mon-Fri 09:30-18:00

To the list
Create a query

Սուրհանդակային ծառայություն

Սուրհանդակային ծառայություն

Սուրհանդակային ծառայություն պատվիրելով հաճախորդները ցանկանում են ստանալ արագ ծառայություն։ Սուրհանդակային ծառայություն մատուցող ընկերությունները զբաղվում են մի շարք բեռների փոխադրմամբ։ Դրանցից են փաթեթները, փաստաթղթերը, գումարը և այլն։

Սուրհանդակային ծառայություններին իրենց բեռների փոխադրումը վստահում են բազմաթիվ ձեռնարկություններ, ընկերություններ և անհատներ։

Իսկ ինչու՞ պատվիրել սուրհանդակային ծառայություն։

1. Արագություն

Տարիներ ի վեր սուրհանդակային ծառայությունը մրցակցում է փոստային ծառայությունների հետ։ Գլխավոր առավելությունը փոխադրումը արագ, անգամ՝ նույն օրվա ընթացքում իրականացնելու հնարավորությունն է։ Հրատապ փոխադրման կարիք ունեցողների համար սա լավագույն տարբերակն է։ Պատճառն այն է, որ նույնիսկ շատ օպերատիվ աշխատող փոստային բաժանմունքները երբեմն բեռը կարող են փոխադրել միայն հաջորդ օրն առավոտյան։

2․ Փրկություն՝ օն լայն բիզնեսով զբաղվողների համար

Սուրհանդակային ծառայությունները հատկապես օգտակար են այն մարդկանց համար, ովքեր ապրանքներ են վաճառում առցանց և կարիք ունեն ծանրոցների առաքման հարմարավետ տարբերակներ գտնելու։

3․ Դռնից դուռ ծառայություն

Սուրհանդակային ծառայությունը տրամադրում է բեռի կարգավիճակին հետևելու հնարավորություն։ Այսպես դուք կարող եք տեղյակ լինել ձեր բեռի բոլոր տեղաշարժերից, գտնվելու հասցեներից։ Հաջորդ առավելությունը բեռը հենց ձեր ցանկացած հասցեում ստանալու հնարավորությունն է։ Դուք կարիք չեք ունենա տանից դուրս գալու, ապրանքը կգա ձեզ մոտ։ Իսկ եթե առաքումը պետք է արվի դեպի Ձեր հաճախորդների հասցեներ, սա լավ տարբերակ է պատասխանատու ընկերության համբավ ձեռք բերելու համար։

4․ Առաքվող բեռի անվտանգություն

Սուրհանդակային ծառայություն պատվիրելու հաջորդ պատճառը բեռների անվտանգությունն է։ Այս ծառայությունը մատուցող ընկերությունները սովորաբար չեզոքացնում են դրանց կորստի կամ վնասվելու վտանգները։ Սուրհանդակային ծառայությունները հաճախ երաշխավորում են, որ բեռը կհասնի նպատակակետ լիարժեք և ամբողջական։

Բեռները փաթեթավորվում են հնարավորինս անվտանգ՝ հաշվի առնելով դրա առանձնահատկությունները։ Քիչ հավանական է, որ բեռները կկոտրվեն, կտրորվեն կամ կվնասվեն։ Այս ընկերությունները բեռի առաքմամբ զբաղվում են զգույշ, կա հատուկ հետևողականություն առաքվող բեռների հանդեպ։

Շատ ընկերություններ առաջարկում են նաև բեռի ապահովագրություն, որը բեռի անվտանգության հավելյալ երաշխիք է հաճախորդների համար։

Ցանկանում եք պատվիրել սուրհանդակային ծառայություն։ Այցելեք Brokers.am, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ, ինչպես նաև ժամանակացույց սուրհանդակային ծառայություններ մատուցող բազմաթիվ ընկերություններից:

Դարձրեք սուրհանդակային ծառայությունը խելացի և մատչելի Brokers հարթակի հետ։


Create a query