Customs brokerage service: 011 606060

Our company carries importing and exporting custom brokerage services. Paid customs consultation Working hours Mon-Fri 09:30-18:00

To the list
Create a query

Բեռների տեղափոխում

Բեռների տեղափոխում

Բեռների տեղափոխում իրականացնելու հարցում հաճախ օգնության են գալիս բեռնատար մեքենաները։ Եթե ​ անհրաժեշտ է ապրանքները մի վայրից մյուսը հասցնել անվտանգ, հուսալի և ծախսարդյունավետ եղանակով, ապա բեռնատարով փոխադրումը, իսկապես, հարմար տարբերակ է։ Հայաստանի դեպքում բեռնատարաներով բեռների տեղափոխում իրականացնելը միակ օպտիմալ լուծումն է։


Բեռների տեղափոխում բեռնատարով իրականացնելը ունի մի քանի առավելություններ։ Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը։


· Արագություն


Բեռների տեղափոխում բեռնատարներով իրականացնելիս հիմնական առավելությունն այն է, որ բեռնատարը կարող է մի տեղից մյուսը հասնել բավական կարճ ժամկետներում։
Պատճառն այն է, որ բեռնատարը կարող է գնալ հնարավոր ամենաուղիղ և կարճ ճանապարհով։ Բեռնատարները սովորաբար հեշտությամբ են հաղթահարում նաև բարդ ճանապարհները։
Բացի այդ, բեռնատարները կարող են հեշտությամբ երթևեկել անգամ եղանակային ոչ բարենպաստ պայմաններում։ Իհարկե պետք չէ մոռանալ ֆորսմաժորային իրավիճակների մասին։


· Հարմար են փոքր և միջին բեռներ տեղափոխելու համար


Բեռնատար մեքենաներով հարմար է իրականացնել փոքր և միջին բեռների տեղափոխում։ Առհասարակ, բեռնատարները ոչ մեծ ծավալ ունեցող բեռներ տեղափոխելու ամենահարմար լուծումն են: Պատճառն այն է, որ այս բեռների բարձումը և բեռնաթափումը հեշտ և արագ է ստացվում։ Եթե բեռները փաթեթավորեն բավարար չափով անվտանգ, ապա բեռների փոխադրումը կդառնա պակաս ռիսկային։
Զարմանալի չէ, որ բեռնատարներով փոխադրումները դեռևս թիվ մեկ ընտրությունն են, երբ խոսքը վերաբերում է ցամաքային ճանապարհով ապրանքների փոխադրմանը:


· Բեռնատարները հարմար են կարճ ճանապարհների համար


Բեռնատարներով փոխադրումները մնում են հարմար լուծումը կարճ հեռավորությունների և ուղիղ երթուղիների համար: Հայաստանի նման փոքր տարածք ունեցող երկրի համար բեռնատարներով փոխադրումները բավական արագ են ստացվում։ Անգամ ամենահեռավոր բնակավայրերի միջև փոխադրումները մի քանի ժամ են պահանջում։


· Բեռի գտնվելու վայրը հայտնի է


Բեռնատարով փոխադրումների առավելություններից մեկն էլ այն է, որ կարող եք անմիջական կապի մեջ լինել բեռնատարի վարորդի և փոխադրող ընկերության հետ։ Ցանկացած պարագայում , կարող եք տեղեկանալ որտեղ է Ձեր բեռը և երբ կհասնի Ձեզ։


Ցանկանում եք իրականացնել բեռների տեղափոխում, փնտրում եք բեռնափոխադրող ընկերության կամ անհատի։


Այցելեք Brokers.am, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ, ինչպես նաև բեռնափոխադրման ժամանակացույց ընկերություններից և անհատներից։
Դարձրեք ձեր բեռնների տեղափոխումը խելացի և մատչելի Brokers հարթակի հետ։

Create a query