Customs brokerage service: 011 606060

Our company carries importing and exporting custom brokerage services. Paid customs consultation Working hours Mon-Fri 09:30-18:00

To the list
Create a query

Որքա՞ն է կազմում ներմուծման մաքսատուրքը

Որքա՞ն է կազմում ներմուծման մաքսատուրքը

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսատուրքը ձևավորվում է ապրանքի մաքսային արժեքից, որը այն գումարն է որը փաստացի վճարվել, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար։

Մաքսային արժեքը իր մեջ ներառում է հետևյալ ծախսերը.

  1. ապրանքի ձեռքբերման գինը
  2. մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման և ծախսերը
  3. ապահովագրության ծախսերը

Հայաստանի հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերը կախված են տվյալ ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերից։Ցանկացած ներմուծվող ապրանք ունի իր ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, որը բաղկացած է առնվազն ութ նիշերից։ Մաքսազերծման ամենաբարդ փուլը դա ԱՏԳ ԱԱ ծածկագրի ճիշտ որոշումն է, քանի որ բազմաթիվ դեպքերում ծածկագիրը սխալ է որոշվում, որի արդյուքնում մաքսատուրքի հաշվարկը նույնպես սխալ է լինում, որը առաջացնում է մաքսային տուգանքներ։

Ուստի խորհուրդ է տրվում մաքսազերծումը վստահել մաքսային բրոքերներին, որոնց գործառությունների մեջ է մտնում ԱՏԳ ԱԱ ծածկագրի ճիշտ ընտրությունը։

Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ մաքսային բրոքերական ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի շահավետ մաքսազերծումը, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք մաքսազերծումը արդյունավետ և խելացի։

Create a query