Customs brokerage service: 011 606060

Our company carries importing and exporting custom brokerage services. Paid customs consultation Working hours Mon-Fri 09:30-18:00

To the list
Create a query

Ո՞ր դեպքերում են փոստային առաքանիները մաքսազերծվում

Ո՞ր դեպքերում են փոստային առաքանիները մաքսազերծվում

Ներկայումս ավելի պահանջված են դարձել օնլայն գնումները, երբ մարդիկ տարբեր հայտնի ընկերությունների կայքերից օնլայն գնումներ են կատարում և տարբեր առաքման ծառայություններով դրանք ներմուծում են Հայաստանի Հանրապետություն:

Ակընհայտորեն ավելի մատչելի գներով են ձեռք բերում իրենց իսկ ցանկացաց ապրանքները, նույնիսկ այն դեպքերում երբ վճարում են նայև փոխադրման արժեքը:

Հաճախ, նույնիսկ շատ ցածր արժեք ունեցող ապրանքները պահվում են մաքսային ծառայության կողմից և ուղարկվում մաքսազերծման:

Ո՞ր դեպքերում են ֆիզիկական անձի կոմից ներմուծված բեռները մաքսազերծվում.

Գոյություն ունեն այսպես կոչված բնաիրային քանակություններ, որոնք կախված չեն արժեքից, այլ ուղիղ կապ ունեն տվյալ ապրանքի քանակից: Օրինակ՝ եթե փաթեթում առկա է նույն մազակալից 10 հատ, չնայաց նրան, որ միասին կարող են արժենալ 1 դոլլար ընդամնը, միևնույնն է մաքսային ծառայությունը իրավասու է բեռը պահել և այն ուղարկել մաքսազերծման:

Մյուս հիմնական դեպքերըը, երբ մաքսային ծառայությունը ուղարկում է բեռը մաքսազերծման, դա այն դեպքերն են, երբ գնված ապրանքը չի կարող ծառայել որպես անձնական օգտագործման իր: Օրինակ՝ վարսահարդարման, ատամնաբուժական, մազահետռացման և այլ ինչ-որ գործիքներ, որոնք կենցաղային չեն, ուստի չեն կարող դիտարկվել որպես անձնական օգտագործման իրեր:

Այն ապրանքները, որոնք չեն թույլատրվում ներմուծել ֆիզիկական անձի անունով: Դրանք հիմնականում թույլտվություններ պահանջող ապրանքներ են: Օրինակ դեղամիջոցներ, թունաքիմիկատներ, ինչ-որ հետազոտական սարքավորումներ և այլն: Նման դեպքերում բացվում է անհատ ձեռնարկատեր և անվանափոխվում և մաքսազերծվում կազմակերպության անունով:

Եվ վերջում, այն դեպքերում, երբ բեռի արժեքը և քաշը անցնում է թույլատրելիի սահմանաչափը, որը շատ հաճախ տարբեր օրենսդրական ակտերով փոփոփխվում է

Ուստի, եթե ցանկանում եք, որ ձեր կողմից ներմուծվող ապրանքները չմաքսազերծվեն ապա պետք է ապրանքը պատվիրելուց առաջ հետևել բնաիրային քանակություններին և համոզված լինել որ տվյալ ապրանքները մաքսային ծառայության կողմից չեն դիտարկվի որպես կոմերցիոն նշանակության ապրանքներ: Այլապես մաքսային ծառայությունը կարող է պահանջել մաքսազերծել ապրանքը:

Իսկ այն դեպքերում երբ ունեք ապրանքներ, որոնք ենթակա են մաքսազերծման, ապա մուտք գործեք https://brokers.am/services/request-broker հարթակ, լրացրեք մաքսային բրոքերի ծառայությունների հարցում և ստացեք տարբեր գնառաջարկներ տարբեր բրոքերական ընկերությունների կողմից ձեր բեռը մաքսազերծելու համար: Արդյունքում կստանաք շուկայականից մատչելի գնառաջարկներ:

Create a query