Այժմ շատ հաճախակի է անհրաժեշտություն առաջանում մաքսային գործերի հետ կապված իրավաբաններին դիմելը: Մաքսային մարմինները շատ հաճախ տնտեսվարողներին տուգանում են անզգուշության կամ ինչ-որ փաստաթղթում վրիպակներով պայմանավորված:
Ավելին, մաքսային ծառայությունում առկա է ստորաբաժանում, որը կոչվում է Հետբացթողումային հսկողության վարչություն, որի գործառույթների մեջ է մտնում փաստաթղթային կամ այլ տեսակի ստուգումները բեռի ձևակերպելուց մինչև երեկ տարի ժամկետով: Այսինքն մաքսային ծառայությունը կարող է Ձեզ կամ ձեր կազմակերպությանը տուգանել երեք տարի առաջ իրականացված մաքսային ձևակերպումների կամ փաստաթղթերում առկա վրիպակների համար:
Այսպիսով այժմ շատ հաճախ են առաջանում վեճեր մաքսային մարմինների և տնտեսվարողների միջև:
Մեր ընկերությունը մատուցում է մասնագիտացված իրավաբանական ծառայություններ մաքսային վեճերի հետ կապված: Մաքսային կանոնների խախտման արձանագրություն, բեռի զննման արձանագրություն, հետբացթողումային և կամերալ ստուգումների արդյունքում հայտնաբերված և կազմված արձանագրություններ, մաքսային արժեքը մաքսային մարմինների կողմից չընդունելու, գործարքի գնի մեթոդը չընդունելու և այլն: