Տրանսպորտային կազմակերպություն գտնելու կարիք ունեն բոլոր այն կազմակերպությունները և անհատները, որոնք ցանկանում են բեռներ ուղարկել կամ ստանալ։
Տրանսպորտային կազմակերպությունները բազմաթիվ են, միայն Եվրոպայում կա ավելի քան 560,000 տրանսպորտային կազմակերպություն։
Հարց է առաջանում, թե ինչպես ընտրել տրանսպորտային կազմակերպություն և տրանսպորտային կազմակերպություն ընտրելիս որ չափորոշիչներով առաջնորդվել։
Վստահելի տրանսպորտային կազմակերպություն ընտրելու համար առանձնացրել ենք հետևյալ 4 չափորոշիչները։
Հեղինակություն և փորձ
Տրանսպորտային կազմակերպություն ընտրելիս ուշադրություն դարձրեք, թե որքանով է այն հայտնի և փորձառու, արդյոք վստահում են այս կազմակերպությունը այլ կազմակերպություններ և անհատներ ևս։ Ուսումնասիրեք դրա գործունեությունը, քանի տարի է ինչ ոլորտում է, ինչ են խոսում հաճախորդները։
Պահանջների բավարարում
Տրանսպորտային կազմակերպություն ընտրելիս կարևորեք Ձեր պահանջներին համապատասխան գործունեությունը։ Ձեր բեռը դեղորայք է, տեխնիկա, թե վտանգավոր նյութ, յուրաքանչյուր բեռ ունի փոխադրման իր առանձնահատկությունները։ Տրանսպորտային կազմակերպությունը պետք է բավարարի բեռնափոխադրման Ձեր պահանջները՝ սկսած ջերմաստիճանային պայմանների ապահովումից, մինչև փաթեթավորում և բեռնափոխադրման վերջնաժամկետներ։
Հաճախորդների սպասարկում
Տրանսպորտային կազմակերպություն պետք է ունենա հաճախորդների սպասարկման դրական փորձ։ Սպասարկման որակը, խնդիրներին արագ արձագանքելը, հետադարձ կապի մշտական պահպանումը բեռնափոխադրող-պատվիրատու հարաբերություններում մեծ կարևորություն ունեն։ Սպասարկման որակը գնահատելու համար Ձեզ կօգնի այլ հաճախորդների կարծիքները և փորձառությունը ուսումնասիրելը։ Այս հարցում օգնության կհասնեն սոցիալական ցանցերը, փորձառու և հեղինակավոր տրանսպորտային կազմակերպություն դժվար թե չունենա սոցիալական էջեր։
Գնառաջարկներ
Գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ տրանսպորտային կազմակերպություն պետք է առաջարկի իր ծառայություններին համապատասխան գին։
Հիշեք, որ ցածր գինը միշտ չէ, որ սպասարկման բարձր որակ կարող է խոստանալ։ Տրանսպորտային կազմակերպությունը առաջարկելով ցածր գին, ի տարբերություն Տրանսպորտային այլ կազմակերպությունների, կարող է ի վերջո հիասթափեցնել ։ Սկսած բեռնափոխադրման վատ պայմաններից մինչև վերջնաժամկետի երկարաձգում։ Ընտրեք բեռնափոխադրող ընկերություն, որը տալիս է խելամիտ գնառաջարկներ։
Իսկ նման տրանսպորտային կազմակերպություն ընտրելու համար պետք է ուսումնասիրել շուկան, ծանոթանալ տարբեր տրանսպորտային կազմակերպությունների գնառաջարկներին։
Այս գործընթացը հեշտացնելու համար ստեղծվել են համացանցային տարբեր խմբեր։
Փնտրում եք տրանսպորտային կազմակերպություն։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում և ստացեք գնառաջարկներ բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։
Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։