Customs brokerage service: 011 606060

Our company carries importing and exporting custom brokerage services. Paid customs consultation Working hours Mon-Fri 09:30-18:00

To the list
Create a query

Բեռնափոխադրում Երևանից Գյումրի

Բեռնափոխադրում Երևանից Գյումրի

Բեռնափոխադրում Երևանից Գյումրի կատարվում է ամեն օր։ Հայաստանի երկու խոշոր քաղաքների միջև բեռնափոխադրումը մեծ ծավալներ է կրում։ Այս քաղաքների միջև բեռնափոխադրումը պահանջված է, քանի որ Երևանից Գյումրի են փոխադրվում բազմաթիվ տեսակի բեռներ։ Դրանք տեղափոխվում են և՛ անհատների համար, և՛ ընկերությունների։


Ահա մի քանի խորհուրդներ՝ ինչ չափանիշներով ընտրել բեռնափոխադրում Երևանից Գյումրի իրականացնող ընկերություն կամ անհատներ։


Ինչպիսի՞ն է բեռնատար մեքենան


Բեռնատար մեքենաներ ընտրելիս առաջնային է մեքենայի ներկայանալի տեսքը։ Որքանո՞վ է մեքենան սարքին, որքանո՞վ է մեքենայի սրահը հարմարավետ և պատրաստ բեռների փոխադրմանը։ Անկախ այն հանգամանքից, պատվիրում եք բեռնատարներ անհատներից, թե բեռնափոխադրող ընկերություններից, կարևորեք, որ ձեզ սպասարկեն սարքին և կոկիկ վիճակում գտնվող բեռնատար մեքենաներ։


Բեռնատար մեքենաներ պատվիրելիս հաջորդ կարևոր խնդիրը դրանց չափսն է։ Նախ հասկացեք՝ որքան է ձեր բեռի ծավալը, քա՞նի մասից է բաղկացած այն, արդյոք բեռները կարելի է տեղավորել միմյանց վրա դասավորելով, թե պետք է դրանք դրվեն առանձին։ Այս չափանիշները կարևոր են համապատասխան չափի բեռնատար ընտրելու համար։

Արդյո՞ք բեռը փաթեթավորվելու է


Բեռնափոխադրող ընկերությունը կամ անհատը, ով ստանձնում է ձեր բեռի փոխադրումը Երևանից Գյումրի պատասխանատու է ձեր բեռը անվնաս հասցնելու համար։ Մինչև բեռնատար պատվիրելը հետաքրքրվեք, արդյո՞ք ծառայության մեջ է մտնում նաև բեռի փաթեթավորոմը։


Վերջնաժամկետում բեռը հասցնելը կարևոր է

Ոչ ոք չի ուզում իր բեռին սպասել առավել երկար քան պահանջվում է։ Կարևորեք, որ բեռնատար տրամադրող ընկերությունը կամ անհատը բեռը նպատակակետ հասցնի սահմանված ժամկետում։

Ճշտեք հավելյալ մանրամասներ


Հետաքրքրվեք արդյոք ընկերությունը տրամադրում է նաև բեռնակիրների ծառայություն։ Հնարավոր է հասկանաք, որ ձեզ անհրաժեշտ են նաև բեռնակիրներ՝ Գյումրիում բեռների տեղափոխությունը իրականացնելու համար։ Ճշտեք արդյոք բեռնատարի բարձումը և բեռնաթափումը մտնում է անհատի կամ բեռնափոխադրող ընկերության պատասխանատվության մեջ։

Շահավետ գնառաջարկներ

Մինչև կորոշեք, թե որ անհատին կամ բեռնափոխադրող ընկերությանն ենք պատվիրելու բեռնափոխադրում Երևանից Գյումրի, ուսումնասիրեք, շուկայում առաջարկվող գները։

Ցանկանում եք պատվիրել բեռնափոխադրում Երևանից Գյումրի։ Այցելեք Brokers.am, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ, ինչպես նաև բեռնափոխադրման ժամանակացույց բազմաթիվ ընկերություններից։
Դարձրեք Հայաստանի տարածքում ձեր բեռնափոխադրումը խելացի և մատչելի Brokers հարթակի հետ։

Create a query