Customs brokerage service: 011 606060

Our company carries importing and exporting custom brokerage services. Paid customs consultation Working hours Mon-Fri 09:30-18:00

To the list
Create a query

Բեռնակիրների ծառայություն

Բեռնակիրների ծառայություն

Բեռնարկիրների ծառայություն պատվիրելու անհրաժեշտություն հաճախ է լինում բեռափոխադրումներ իրականացնելիս։ Երբեմն տեղափոխություններ իրականացնելու համար միայն բեռնատարները բավարար չեն։

Անհրաժեշտ է վերցնել բեռները ինչ-որ հասցեից, դրանք բարձել բեռնատարների մեջ, ապա բեռնաթափել և հասցնել նպատակակետ։ Իսկ այս բոլոր գործընթացների համար բեռնակիրների ծառայությունը խիստ կարևոր է։


Հետևաբար, ցանկալի է պատվիրել բեռնատարներ և բեռնակիրների ծառայություն միաժամանակ։ Ահա մի քանի չափանիշներ, որոնք կարևոր են բեռնակիրների ծառայություն պատվիրելիս։


Ընտրեք պատվիրատուների շրջանում վստահելի ընկերություն


Բեռնակիրների ծառայություն պատվիրելիս դուք նրանց եք վստահում ձեր բեռները։ Անկախ նրանից, դրանք թանկարժեք են թե ոչ, կարևոր է որ բեռները չվնասվեն փոխադրելու ընթացքում։ Ընտրեք բեռնակիրների ծառայություն մատուցող ընկերություններ, որոնք աչքի են ընկնում որակյալ աշխատանքով։ Այսինքն՝ արդեն իսկ ունեն գոհ և իրենց վստահող հաճախորդներ։


Աշխատանքի արագությունը


Բեռնակիրների ծառայություն պատվիրելիս կարևորեք, որ ծառայությունը մատուցվի արագ և ճկուն։ Բեռնակիրները պետք է արագ կողմնորոշվեն իրենց աշխատանքում։ Ինչպես նաև բեռնաթափումը պետք է կատարեն խելամիտ ժամանակում՝ խնայելով ձեր ժամանակը։


Պրոֆեսիոնալ մոտեցում


Կարևոր է հասկանալ՝ ովքեր են իրականացնելու ձեր բեռի փոխադրումը։ Բեռնակիրները պետք է ունենան բեռի փոխադրման հմտություններ, արագ կողմնորոշվեն տարածության մեջ, անվտանգ տեղափոխեն բեռն անգամ բարդ և դժվար տարածքներում։


Բեռնակիրների թիվը


Բեռնակիրների ծառայություն պատվիրելիս կարևոր է հաշվի առնել, թե քանի բեռնակիր պետք է զբաղվի ձեր բեռի փոխադրմամբ։ Այս դեպքում նկատի ունեցեք մի քանի կարևոր հանգամանքներ։ Նախ ինչ ծավալի և քանակի բեռի պետք է փոխադրել։ Եթե բեռները շատ են և ծանր, իսկ բեռնակիրները թվով շատ չեն, ապա բեռների տեղափոխումը երկար ժամանակ կպահանջի։ Հաշվի առեք, որ բեռները արագ տեղափոխելու համար պետք է ճիշտ հաշվարկել բեռնակիրների թիվը։


Բեռնակիրների ծառայության համար վճարելիս հաշվի են առնվում մի քանի հանգամանքներ։ Օրինակ՝ բեռի տեսակը, բեռների քանակը, քանի անգամ է պահանջում բեռների բարձում և բեռնաթափում։ Կարևոր գործոն է նաև վերելակների առկայությունը։


Ցանկանում եք պատվիրել բեռնատարի և բեռնակիրների ծառայություն միաժամանակ։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հարցում, ստացեք գնառաջարկներ և ժամանակացույց բազմաթիվ ընկերություններից։
Brokers-ի հետ Դուք կդարձնեք Ձեր բեռի փոխադրումը առավել արագ և մատչելի։

Create a query