Customs brokerage service: 011 606060

Our company carries importing and exporting custom brokerage services. Paid customs consultation Working hours Mon-Fri 09:30-18:00

To the list
Create a query

Կահույքի տեղափոխում

Կահույքի տեղափոխում

Կահույքի տեղափոխում իրականացնող ընկերություններ ընտրելը բազմազանության մեջ այնքան էլ հեշտ չէ։ Ահա մի քանի խորհուրդներ՝ ինչպես ընտրել և ինչին ուշադրություն դարձնել կահույքի տեղափոխում իրականացնող ընկերություն փնտրելիս։


Փնտրեք վստահելի ընկերություն


Մինչև կորոշեք պատվիրել կահույքի տեղափոխում, փորձեք հասկանալ որքանով է ընկերությունը վստահելի։ Ընկերությունը պետք է ունենա համապատասխան փոխադրամիջոցներ՝ սարքին և կոկիկ վիճակում։ Չէ՞ որ կահույքը նպատակակետ պետք է անվնաս և պատշաճ պայմաններում հասցվի։


Փորձեք հասկանալ նաև որքանով են վստահելի ընկերության աշխատակցիները։ Կահույքի փոխադրումը հեշտ գործ չէ, այն պահանջում է ուժ և զգուշություն։ Որքանո՞վ են աշխատակիցները պրոֆեսիոնալ, արդյոք ունե՞ն բավարար ֆիզիկակամ ուժ ձեր կահույքը տեղափոխելու համար։ Գիտե՞ն կահույքը ճիշտ և անվնաս տեղափոխելու տեխնիկան։ Ճշտեք այս ամենը, մինչև կընտրեք կահույքի տեղափոխում իրականացնող ընկերություն։


Ի՞նչ կարծիքներ կան


Ինչ են ասում մյուս հաճախորդները ընկերության մասին։ Մինչև կահույք տեղափոխող ընկերություն ընտրելը համացանցում որոնեք,թե ձեր նախընտրած ընկերության մասին ինչ կարծիքներ կան։ Միգուցե ամեն ինչ իդեալական է և շատերն են գոհ։ Բայց հնարավոր է ընկերությունը անփույթ է աշխատում և վնասում կահույքը, կարծիքներ լսելը կարևոր է։ Հիշեք, միշտ չէ, որ արժե սովորել սեփական սխալների վրա։


Ինչպիսի՞ն են ձեր պահանջները


Գտեք ընկերություն, որը կհամապատասխանի ձեր կարիքներին։ Փնտրեք կահույքի տեղափոխում իրականացնող ընկերություն կախված ձեր կահույքի առանձնհատկություններից։ Կահույքի տեղափոխման գործում կարևոր է դրա ծավալը, չափսը, փոխադրման պայմանները և այլն։


Մինչև փոխադրման ծառայություններ պատվիրելը հետաքրքրվեք՝


Կահույք տեղափոխող ընկերությունը ու՞նի ձեր կահույքի չափսերին համապատասխան բեռնատար մեքենա։ Եթե տեղափոխելու եք մի քանի մասից բաղկացած կահույք, մեքենայի սրահը բավարար մե՞ծ է դրանք իրարից առանձին և անվնաս տեղավորելու համար։ Հաջորդ կարևոր հարցը, բեռնատար մեքենայի սրահը որքանո՞վ է կոկիկ և պատշաճ վիճակում ՝ կահույքը իդեալական վիճակով տեղ հասցնելու համար։

Եթե ցանկանում եք, որ կահույքը տեղափոխելու ընթացքում չվնասվի, հարցրեք՝ արդյոք ըննկերությունը պատասխանատու է դրանք փաթեթավորելու համար։ Հնարավոր է ծառայությունների մեջ մտնում է նաև կահույքը քերծվածքներից, խազերից, մեխանիկական վնասներից պաշտպանող տուփեր կամ այլ միջոցներ տրամադրելը։

Փնտրում եք կահույք տեղափոխող ընկերություն։ Այցելեք Brokers.am, լրացրեք հարցում, ստացեք գնառաջարկներ և ժամանակացույց բազմաթիվ ընկերությունների և անհատների կողմից։


Create a query