Շինարարական աղբի տեղափոխում իրականացնելն անխուսափելի է շինարարական աշխատանքներ կատարելիս։
Երբևէ մտածե՞լ եք, որ շինարարական աղբը տարբեր վտանգավոր և անվտանգ տեսակներ ունի։
Շինարարական աղբի առաջին տեսակն առաջանում է տարածքները շինարարական աշխատանքների նախապատրաստելիս։ Ծառերը, դրանց ճյուղերը, ավելորդ հողը, քարերը այս դեպքում համարվում են շինարարական աղբ։
Շինարարական աղբի հաջորդ տեսակը վերանորոգման արդյունքում դեն նետվող բետոնը, աղյուսը, սալիկները և կերամիկան են։ Սալիկները և կերամիկան, որպես աղբ անվտանգ են առողջության և շրջակա միջավայրի համար։ Նույնը չենք կարող ասել բետոնի և աղյուսի մասին, դրանց մեջ առկա են թունավոր տարրեր։ Ի դեպ, բետոնն ու աղյուսը սովորաբար կազմում են գոյացող շինարարական աղբի հիմնական մասը։ Շատ երկրներում դրանք ոչ թե նետում են աղբանոցներ, այլ վերամշակում։
Տների, շենքերի քանդման արդյունքում շինարարական աղբ է գոյանում փայտի, ապակու և պլաստիկի տեսքով։ Այս նյութերը ևս հնարավոր է վերամշակել և կրկին օգտագործել։
Մետաղական թափոններ ևս առաջանում են շինարարական աշխատանքների արդյունքում։ Օրինակ՝ բրոնզ, արույր, ալյումին, կապար, երկաթ, պողպատ, անագ, խառը մետաղներ։ Սրանք մեծ վտանգավորություն չունեն։ Շատ երկրներում ենթարկվում են վերամշակման։ Կան նաև վտանգավոր նյութեր պարունակող մետաղներ, նավթ պարունակող մալուխներ, որոնք անառողջ ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի վրա։
Ցեմենտը և դրա ավելցուկային խառնուրդները ևս շինարարական աղբ են։ Դրանք հաճախ գոյանում են, երբ փոխվում է վերանորոգման դիզայնը կամ ցեմենտով խառնուրդը պահանջվածից շատ է ստացվում։ Ցեմենտն իր բնույթով միշտ էլ վտանգավոր է:
Ներկեր, լաքեր, սոսինձներ սրանք վերանորոգումից հետո ևս կարող են դառնալ շինարարական աղբ։ Ներկերի տարաները, ներկերը հեռացնող միջոցները, լաքը հեռացնող միջոցները, օրգանական լուծիչները, սոսինձի տարաները և հերմետիկ տարաները չափազանց վտանգավոր թափոններ են:
Շինարարական աղբի տեղափոխում իրականացնող ընկերություն փնտրելիս կարևորեք համապատասխան տեխնիկայի առկայությունը։ Իսկ սա կախված է նրանից, թե նշված տեսակներից որն է գերակշռում ձեր շինարարական աղբի զանգվածում։ Հիշեք նաև՝ շինարարական աղբը դրսում երկար պահել խորհուրդ չի տրվում։ Ժամանակի ընթացքում այն արտադրում է թունավոր նյութեր։
Փնտրում եք շինարարական աղբ տեղափոխող ընկերություն։ Այցելեք Brokers. am, լրացրեք շինարարական աղբ տեղափոխող ընկերության հարցում,ստացեք գնառաջարկներ և ժամանակացույց ընկերությունների և անհատների կողմից։