Customs brokerage service: 011 606060

Our company carries importing and exporting custom brokerage services. Paid customs consultation Working hours Mon-Fri 09:30-18:00

To the list
Create a query

Բեռնատար պատվերով

Բեռնատար պատվերով

Բեռնատար պատվերով ընտրելու անհրաժեշտությունը դուք հաստատ կունենաք, եթե կարիք ունեք բեռները մի տեղից մյուսը տեղափոխելու։
Բեռնատար պատվերով ընտրելիս մենք հաճախ կարող ենք բախվել տհաճ անակնկալների։ Օրինակ՝ բեռը կարող է տարբեր պատճառներով վնասվել։


Առանձնացրել ենք բեռների վնասման 3 տեսակներ։


Մեխանիկական վնասներ


Բեռների մեխանիկական վնասների հիմնական պատճառը դրանց սխալ տեղադրելն է բեռնատարում։ Բեռները մեքենայի մեջ պետք է լինեն անշարժ և հնարավորինս ամուր տեղակայված։ Ժապավենների, շղթաների, հաստ պարանների կիրառումը հենց այս նպատակն ունի։ Եթե բեռները պարզապես դրված են միմյանց վրա, ապա վնասվելու ռիսկերը մեծանում են։ Երբ պահպանված չեն մեծ և փոքր բեռները իրար հետ ճիշտ տեղադրելու կանոնները, ապա դրանք ճանապարհների խորդուբորդություններից, ոլորաններից, հանկարծակի արգելակումներից կտեղաշարժվեն։


Ի դեպ, բեռի տեղաշարժի հետևանքով շատ հնարավոր է, որ դրանք անգամ դուրս թռչեն մեքենայից։ Խոսքը հատկապես թեթև և վատ ամրացված բեռների մասին է։

Պայմանների անհամապատասխանություն


Պատվերով բեռնատար ընտրելիս կարևոր է հասկանալ, թե այն որքանով է համապատսխանում ձեր բեռի տեսակին և դրանց փոխադրման պահանջներին։ Միշտ չէ, որ բոլոր բեռնատարները հարմար են բոլոր տեսակի բեռները փոխադրելու համար։ Ջերմաստիճանային անհամապատասխան պայմանները, քամուց, փոշուց, պաշտպանության բացակայությունը կարող է բեռի վնասման պատճառ դառնալ։


Բեռի աղտոտում


Բեռների վնասման ամենահավանական տարբերակներից է։ Հատկապես այն դեպքում, երբ բեռնատարի թափքը բաց է։ Շատերը կարիք չեն տեսնում բեռը ամուր մակերսով ծածկելու և փակելու, բայց բազմաթիվ դեպքերում հենց սրանք են պաշտպանում բեռը։


Ձյունը, անձրևը, փոշին կարող են պատճառ դառնալ, որ բեռը վնասվի, թրջվի, կորցնի արտաքին տեսքը։ Խնդիրների կբախվեք հատկապես այն դեպքում, երբ հարկ չեք համարել ձեր բեռը պատշաճ փաթեթավորել։Ուստի անպայման հետաքրքրվեք՝ ինչ պայմաններում են փոխադրելու ձեր բեռը, ինչպես են փաթեթավորելու։ Ճիշտ փաթեթավորումը բեռը արտաքին վնասներից պաշտպանելու նախընտրելի միջոց է։


Որպեսզի խուսափեք այս բոլոր տհաճ անակնկալներից, ընտրեք վստահելի բեռնափոխադրող։ Անկախ այն հանգամանքից, կընտրեք անհատ, թե կազմակերպություն, դուք պետք է վստահ լինեք, որ ձերջգբղ բեռը հուսալի ձեռքերում է։


Փնտրում եք բեռնատար պատվերով։ Այցելեք Brokers.am, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ, ինչպես նաև բեռնափոխադրման ժամանակացույց ընկերություններից և անհատներից։
Դարձրեք ձեր բեռնափոխադրումը խելացի և մատչելի Brokers հարթակի հետ։

Create a query