Երևանից Արցախ բեռնափոխադրում իրականացնում են ինչպես բեռնափոխադրող կազմակերպությունները, այնպես էլ անհատները։ Բեռնափոխադրումները կրում են մշտական բնույթ և իրականացվում են մեծ ծավալներով։
Առանձնացրել ենք մի քանի կանոններ, թե ինչպես իրականացնել Երևանից Արցախ բեռնափոխադրում անվտանգ կերպով։
Բեռը պետք է ապահով լինի
Բեռը բեռնատարի սրահում պետք է ապահով վիճակում լինի։ Կապեք բեռը պարանով, ամրացրեք ցանցերով, հաստ ժապավեններով և շղթաներով: Եթե մեքենայի սրահը բաց է, ամրացրեք խոշոր իրերը անմիջապես բեռնատարի վրա: Սովորաբար խորհուրդ է տրվում ավելի թեթև իրերը դնել մեքենայի սրահի ներքևի հատվածում։ Ծանր իրերը ցանկալի է դնել վերևում, որպեսզի դրանք անմիջապես ամրացնեք բեռնատարի կողային հատվածներին։
Բեռնատարը ծանրաբեռնելը լավ միտք չէ
Հաճախ պատվիրատուներին թվում է, որ իրենց բազմաթիվ բեռները մեկ բեռնատարում կարող են տեղավորել։ Հնարավոր է թվա, որ այսպես կխնայեք գումար, բայց սա երբեմն խելամիտ որոշում չէ։ Հիշեք, որ բեռնատարը չափից դուրս ծանրաբեռնելը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ։ Բեռնատարը կարող է կորցնել հավասարակշռությունը, մեքենան հնարավոր է ունենա ընթացքի խափանումներ։
Բեռնատարի սրահը պետք է անվտանգ լինի
Մեքենայի սրահում չպետք է լինեն խորդուբորդություններ, որոնք կարող են պատճառ դառնալ բեռների տեղաշարժման։ Համոզվեք, որ բեռնատարի սրահի հատակը ամուր է, հարթ, մաքուր և զերծ փոսերից։ Սրանք կարող են բեռի սայթաքումների պատճառ դառնալ, հատկապես, երբ բեռները ամուր և հուսալի կերպով ամրացված չեն մեքենային:
Եթե բեռատարի սրահում պետք է տեղավորել նաև չափսերով բեռներ, պահեք դրանք փոքր արկղերում։ Առանձնաված վիճակում դրանք առավել անվնաս կմնան։ Հնարավորության դեպքում փոքր իրերը ևս ամրացրեք բեռնատարից, կամ ամրացրեք իրար։ Այսպես կարող եք ապահովել, որ դրանք ընթացքի ժամանակ անշարժ մնան։
Մինչև բեռները բեռնատարի մեջ տեղավորելը համոզվեք, որ մեքենան գտնվում է արգելակված վիճակում։
Երևանից Արցախ բեռնափոխադրում իրականացնելիս ժամանակ առ ժամանակ ստուգեք բեռների վիճակը, արդյո՞ք դրանք իրենց տեղում են, չե՞ն տեղաշարժվել։ Հաճախ անհարթ ճանապարհները, ոլորանները կարող են բեռների համար վտանգավոր իրավիճակներ ստեղծել։
Ցանկանում եք պատվիրել Երևանից Արցախ բեռնափոխադրում։ Այցելեք Brokers.am, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ, ինչպես նաև բեռնափոխադրման ժամանակացույց ընկերություններից և անհատներից։
Դարձրեք ձեր բեռնափոխադրումը խելացի և մատչելի Brokers հարթակի հետ։