ՈՒշադրություն

Լոգիստի աշխատանք՝ բարձր աշխատավարձով 044 606 102

Մեր մասին

Brokers-ը Հայաստանում միակ հարթակն է, որը մեկ հարկի տակ է համախմբել բեռնափոխադրող ընկերություններին և մաքսային բրոքերներին։

Հարթակը աննախադեպ հնարավորություն է ընձեռում անհատին կամ կազմակերպությանը կախված բեռի առանձնահատկությունից,փոխադրման եղանակից և ուղղությունից ստանալ իր պահանջներին բավարարող բեռնափոխադրող ընկերությունների և մաքսային բրոքերների գնային առաջարկներ, ծանոթանալ նրանց վարկանիշներին ու ընտրություն կատարել։

Brokers-ի հետ դուք կթվայնացնեք Ձեր բեռնափոխադրման և մաքսազերծման ողջ գործընթացը, կկրճատեք միջազգային տրանսպորտային ծախսերը և կապահովեք մատակարարման ցիկլի անխափանելիություն։ Այն հնարավորություն կտա իրական ժամանակում հետևել պատվերի կատարման ընթացքին ու կարգավիճակի թարմացումներին։

Մեր նպատակն է դարձնել բեռնափոխադրումն ու մաքսազերծումը խելացի և արդյունավետ։ Ժամանակակից տեխնոլոգիաների և հարուստ գործիքակազմի շնորհիվ հարթակը հնարավորություն է տալիս խուսափել ավանդական, ոչ արդյունավետ և ժամանակատար մեթոդներով` բեռնափոխադրողներ և մաքսային բրոքերներ փնտրելուց։

Տեխնոլոգիական այս ժամանակաշրջանում Brokers-ի միջոցով կխնայեք Ձեր ժամանակն ու ֆինանասը։