Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

CMR

  • Ուղարկող և ստացող

    Ուղարկող և ստացող

    CMR-ի համար Ուղարկող և ստացող

    Ուղարկող (1) Լրացվում է ուղարկող ընկերության անվանումը, հասցեն, քաղաքը, երկիրը

    Կազմվել է (21/1) Լրացվում է այն քաղաքի անվանումը, որտեղ կազմվել է տրանսպորտային բեռնագիրը

    Ստացող (2) Լրացվում է ստացող ընկերություն անվանումը, հասցեն, քաղաքը, երկիրը

    Ամսաթիվ(21/2) Նշվում է լրացման ամսաթիվը

  • Փոխադրող

    Փոխադրող

    Փոխադրող (16) Լրացվում է փոխադրող ընկերության տվյալները որին պատկանում է տրանսպորտային միջոցը, կամ ոչինչ չի լրացվում դրվում է փոխադրողի կնիքը(շտամպը)

    Վարորդ (23) Լրացվում է տրանսպորտային միջոցը վարող վարորդի անուն,ազգանունը

    Քարշակ (25/1) Լրացվում է տրանսպորտային միջոցի քարշակի պետհամարանիշը

    Կիսակցորդ (25/1) Լրացվում է տրանսպորտային միջոցի քարշակի պետհամարանիշը

    Քարշակ (26) Լրացվում է տրանսպորտային միջոցի մակնիշը

  • Բարձում և բեռնաթափում

    Բարձում և բեռնաթափում

    Բեռնաթափման վայր (3) Լրացվում է բեռի առաքման հասցեն մաքսազերծումից հետո

    Բարձման վայր (4) Լրացվում են բեռնման քաղաքը, երկիրը և ամսաթիվը

    Մաքսային կետ (13) Այս դաշտում հիմնականում լրացվում է ԵԱՏՄ մուտքի կամ ելքի մաքսային կետի անվանումը և նրա կոդը

  • Բեռի մասին

    Բեռի մասին

    Բեռ (6-9) Բացվում է բեռի անվանումը, փաթեթավորման քանակը, տեսակը(ցանկալի է նաև ԱՏ ԳԱԱ ծածկագիրը)։ Այս բաժնի բոլոր տվյալները պետք է ճշգրտորեն համապատասխանեն հաշիվ ապրանքագրում և փաթեթավորման թերթիկում նշված տվյալներին

    Բրուտտո քաշ (11) Լրացվում է բեռի ոչ մաքուր քաշը(բեռի քաշը փաթեթավորման հետ միասին)

    Կից փաստաթղթեր (5) Լրացվում է բեռը ուղեկցող (CMR-ին կից) փաստափղթերի անվանումները