Հաճախ տրվող հարցեր (FAQ)
Ի՞նչ է Brokers հարթակը։
Brokers-ում են գտնվում բեռնափոխադրող ընկերությունները և մաքսային բրոքերները։ Այս հարթակի միջոցով ներմուծողները և արտահանողները կստանան միջազգային բեռնափոխադրումների և մաքսային բրոքերի ծառայությունների լավագույն առաջարկները։
Ու՞մ համար է նախատեսված Brokers հարթակը։
Հարթակը նախատեսված է արտահանող և ներմուծող ընկերությունների համար, ինչպես նաև այն անհատների, ովքեր ցանկանում են բեռներ ուղարկել արտերկիր կամ ստանալ արտերկրից։
Ինչպե՞ս է աշխատում հարթակը։
Ստեղծելով հարցում Brokers-ում՝ Դուք ստանում եք բեռնափոխադրող ընկերությունների և մաքսային բրոքերների առաջարկները։ Այնուհետև ընտրում ենք Ձեր պահանջներին համապատասխանող առաջարկը։
Արդյո՞ք պետք է գրանցվել հարթակում։
Հարթակից օգտվելու համար գրանցվել պետք չէ։ Գրանցվել անհրաժեշտ է, երբ ցանկանում եք ստեղծել հարցում միջազգային բեռնափոխադրման կամ մաքսային բրոքերի ծառայության սակագնի համար:
Ի՞նչ արժե հարթակի ծառայություններից օգտվելը։
Brokers հարթակի ծառայություններից օգտվելն անվճար է։
Ինչպե՞ս հավաստիանալ, որ ստացել եք լավագույն գնառաջարկը։
Ուղարկելով հարցում՝ դուք հնարավորություն եք ունենում ստանալ գնառաջարկներ բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններից և մաքսային բրոքերներից։ Ծանոթանալով առաջարկներին՝ դուք ինքներդ կընտրեք ձեր պահանջին համապատասխանող առաջարկը։
Ի՞նչ առավելություններ կստանաք հարթակից օգտվելիս։
Brokers հարթակը հնարավորություն է տալիս խուսափել ավանդական, ոչ արդյունավետ և ժամանակատար մեթոդներով բեռնափոխադրողներ և մաքսային բրոքերներ փնտրելու գործընթացից։
Ինչպե՞ս է ապահովվելու ձեր անձնական տվյալների անվտանգությունը Brokers-ում։
Ձեր անձնական տվյալները պահվում են մեր համակարգում կոդավորված տեսքով, որը հասանելի չէ հանրությանը։