Ցանկանում ե՞ք դառնալ մաքսային բրոքեր
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կազմակերպում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման դասընթաց: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կհանձնեն քննություն և կստանան մասքային բրոքերի որակավորում: ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2026թ-ի մարտի 2-ից 13-ը (9։45-15։30) կազմակերպում է «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում» թեմայով 60 ակ/ժամ տևողությամբ 10-օրյա դասընթացներ (համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 2023թ․-ի հունիսի 9-ի N 579-Ն հրամանով հաստատված կարգի):Դասընթացները տեղի կունենան ք.Երևան, Իսակով 10 հասցեի ուսումնական լսարաններում, իսկ քննությունը՝ ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեի ուսումնական լսարանում՝ մարտի 23-ից 24-ը:Քննությունն անցկացվում է երկու փո...







