Շատ հաճախ ներմուծողները հանդիպում են մի խնդրի. նրանք ապրանքը գնում են մի գնով, բայց մաքսայինը «չի հավատում» այդ գնին և հարկերը հաշվարկում է ավելի բարձր արժեքից: Սա կոչվում է մաքսային արժեքի ճշգրտում:
Ինչպե՞ս անել, որ մաքսայինը ընդունի Ձեր վճարած իրական գինը: Ահա 4 պարզ քայլ.
1. Ունեցեք ճիշտ կազմված «Ինվոյս»
Ձեր հաշիվ-ապրանքագիրը (Invoice) պետք է լինի հստակ: Այնտեղ պետք է նշված լինի ոչ թե ուղղակի «հագուստ», այլ մանրամասն՝ բաղադրությունը, մոդելը, քանակը և միավորի գինը: Որքան շատ մանրամասներ լինեն, այնքան քիչ հարցեր կունենա մաքսային տեսուչը:
2. Պահպանեք վճարման անդորրագիրը
Եթե դուք ապրանքի համար վճարել եք բանկով, ապա բանկային փոխանցման քաղվածքը լավագույն ապացույցն է: Այն ցույց է տալիս, որ դուք իրականում փոխանցել եք հենց այնքան գումար, որքան նշված է փաստաթղթերում:
3. Ցույց տվեք տրանսպորտի ծախսը
Մաքսային արժեքը միայն ապրանքի գինը չէ. դրա մեջ մտնում է նաև տեղափոխման ծախսը մինչև սահման: Եթե ունենաք տրանսպորտային հաշիվ-ապրանքագիրը, մաքսայինը ստիպված չի լինի «մոտավոր» թվեր ավելացնել Ձեր ապրանքի գնին:
4. Պատրաստ եղեք ներկայացնել գնացուցակ (Priselist)
Երբեմն մաքսայինը պահանջում է ապացուցել, որ արտադրողը նույն գնով վաճառում է նաև ուրիշներին: Գործարանից վերցրած պաշտոնական գնացուցակը կարող է վերջ դնել բոլոր կասկածներին:
Ինչպե՞ս վստահ լինել, որ ամեն ինչ ճիշտ է
Մաքսային ձևակերպումների ժամանակ նյարդեր և գումար խնայելու ամենակարճ ձևը մասնագետի հետ աշխատելն է: Փորձառու բրոքերը նախապես կնայի Ձեր թղթերը և կասի՝ արդյոք դրանք բավարար են, թե ոչ:
Brokers.am հարթակում դուք կարող եք գտնել մաքսային բրոքերների, ովքեր կօգնեն ճիշտ հաշվարկել բոլոր ծախսերը և խուսափել անսպասելի թանկացումներից: Հարթակից օգտվելն ամբողջությամբ անվճար է:
