5 պատճառ` ինչու է բեռն ուշանում- Դժվար թե գտնվի մեկը, ում չի հուզում բեռը ճիշտ ժամանակին ստանալը և,իհարկե,արագ ու անվնաս։ Իսկ երբ բեռնափոխադրող ընկերությունը ներկայացնում է բեռի առաքման ժամկետներ և չի հասցնում բեռը ճիշտ ժամանակին հանձնել հաճախորդին, հիասթափությունն անխուսափելի է։
Ինչևէ, կան հանգամանքներ, որոնք դուրս են մարդկային վերահսկողությունից և կարող են դառնալ բեռի ուշացման պատճառ։ Միևնույն ժամանակ կան իրողություններ, որոնք կարելի է կառավարել և թույլ չտալ բեռի ուշացում։
Ահա 5 պատճառ, թե ինչու է բեռն ուշանում․
1. Եղանակային պայմաններ․ մարդու կողմից չկառավարվող բնական երևույթները կարող են դառնալ բեռի ուշացման պատճառ։ Օրինակ՝ ծովային բեռնափոխադրման դեպքում, եղանակային վատ պայմանները կարող են խանգարել նավի կառավարմանը, հնարավոր է անգամ նավի աշխատանքի խափանում։
2. Երթևեկություն․ ցամաքային բեռնափոխադրման դեպքում երթևեկության խափանումները իսկական մարտահրավեր են։ Վթարներ, շինարարական աշխատանքներ, ճանապարհների արգելափակումներ․ ահա այս և շատ այլ հանգամանքներ կարող են երկարաձգել բեռնափոխադրման ընթացքը։
3. Սարքավորումների բացակայություն․ որքան էլ տարօրինակ թվա, բեռի ուշացման պատճառ կարող է դառնալ բեռնափոխադրման համար անհրաժեշտ սարքավորումների բացակայությունը կամ դրանց թերի աշխատանքը։ Օրինակ, հնարավոր է բեռը պահեստից դեպի փոխադրամիջոց տեղափոխելու համար չգտնվի համապատասխան տեխնիկա։ Կամ ընկերությունը չունենա բեռնարկղ՝ փոխադրման հատուկ պայմաններ պահանջող բեռների համար։ Տեխնիկական նման խնդիրների պատճառով տուժում է բեռնափոխադրման արագությունը։ Հենց սա է պատճառը , որ բեռի առաքումը անհրաժեշտ է պատվիրել բեռնափոխադրող այնպիսի ընկերությունների, որոնք հագեցած են տեխնիկական հուսալի միջոցներով։
4. Խնդիրներ մաքսազերծման գործընթացում․ երբ բեռը հասնում է մաքսազերծման կետ, դեռ չի նշանակում, որ այն այլևս ուշացման ռիսկերի չի հանդիպելու։ Մաքսազերծման կետում հնարավոր են տարաբնույթ խնդիրներ, օրինակ՝ թերություններ բեռին առնչվող փաստաթղթերում։
5. Պատերազմներ, ահաբեկչական գործողություններ, գործադուլներ, բնական աղետներ և այլն․ սրանք արտակարգ իրավիճակներն են, որոնք կարող են պատճառ դառնալ բեռի առաքման ուշացման։ Նման իրավիճակները կառավարել հնարավոր չէ, բայց երբեմն հնարավոր է կանխատեսել։
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։