Ունե՞ք մաքսազերծման ենթակա բեռ` զանգահարեք 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ի՞նչ արժե մաքսային բրոքերի ծառայության գները Հայաստանում. Ինչի՞ համար եք վճարում

մաքսային բրոքեր մաքսային բրոքերի ծառայության գները,  մաքսազերծման արժեքը Հայաստանում, մաքսային հայտարարագրի գին, բեռնափոխադրում և մաքսազերծում, մաքսային բրոքեր Երևան

Ի՞նչ արժե մաքսային բրոքերի ծառայության գները Հայաստանում. Ինչի՞ համար եք վճարում

Հայաստան բեռներ ներկրելիս կամ արտահանելիս հաճախորդների ամենաառաջին հարցը սովորաբար վերաբերում է ծախսերին: Շատերը կարծում են, որ մաքսային ձևակերպումը պարզապես թղթեր լրացնել է, սակայն իրականում դա բարդ իրավաբանական գործընթաց է, որտեղ յուրաքանչյուր սխալ կարող է թանկ արժենալ: Այս հոդվածում կպարզաբանենք, թե ինչպես են ձևավորվում մաքսային բրոքերի ծառայության գները և ինչ մասնագիտական նրբություններ կարող են ազդել ձեր ծախսերի վրա:


Ինչպե՞ս է հաշվարկվում ծառայության արժեքը


Հայաստանի մաքսային բրոքերական շուկայում գնագոյացումը հիմնականում ստանդարտացված է: Ընկերությունների ավելի քան 90%-ը կիրառում է միևնույն տրամաբանությունը, որը հիմնված է մաքսային հայտարարագրում առկա ապրանքային անվանումների (տեսականու) քանակի վրա:
Ահա հիմնական գնացուցակը, որին պետք է պատրաստ լինի ներկրողը.

  • Առաջին անվանում (ատգ աա ծածկագիր): Մեկ տեսակի ապրանքի համար հայտարարագրի կազմումը սովորաբար տատանվում է 20,000-ից 30,000 ՀՀ դրամի սահմաններում:
  • Հաջորդող անվանումներ: Յուրաքանչյուր հաջորդ 3 անվանման համար գինը ավելանում է միջինում 5,000 դրամով:

ԱՏԳ ԱԱ ծածկագրերի դերը գնագոյացման մեջ
Կարևոր է հասկանալ, որ հայտարարագրի «անվանումների քանակը» միշտ չէ, որ համընկնում է հաշիվ-ապրանքագրում (invoice) առկա տողերի քանակի հետ: Այստեղ կա երկու կարևոր սցենար.

  1. Գնի նվազում դասակարգման շնորհիվ: Ձեր հաշիվ-ապրանքագրում կարող են լինել տասնյակ տարբեր ապրանքներ, որոնք, սակայն, ըստ մաքսային կանոնների, դասակարգվում են միևնույն ԱՏԳ ԱԱ ծածկագրի տակ: Այս դեպքում բազմաթիվ ապրանքները հայտարարագրում դառնում են ընդամենը մի քանի անվանում, ինչի արդյունքում բրոքերական ծառայության արժեքը զգալիորեն նվազում է:
  2. Գնի աճ կամ հաշիվ-ապրանքագրի փոփոխություն: Հնարավոր է նաև հակառակ պատկերը. invoice-ում ապրանքները նշված են մեկ ընդհանուր անվանման տակ, բայց դրանք հնարավոր չէ ձևակերպել մեկ ԱՏԳ ԱԱ ծածկագրով: Նման դեպքերում մաքսային բրոքերը կարող է առաջարկել մատակարարից ստանալ նոր՝ ընդլայնված (բացված) հաշիվ-ապրանքագիր, որպեսզի յուրաքանչյուր ապրանքատեսակ ստանա իր ճիշտ ծածկագիրը: Սա կարող է ավելացնել անվանումների քանակը հայտարարագրում:

Ինչի՞ համար եք դուք իրականում վճարում
Վճարելով մաքսային բրոքերին՝ դուք ստանում եք մասնագիտական պատասխանատվություն: Բրոքերը ճիշտ դասակարգում է ապրանքները, ստուգում է փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և ներկայացնում ձեր շահերը մաքսային մարմիններում՝ ապահովագրելով ձեզ սխալ հայտարարագրման հետևանքով առաջացող տուգանքներից:


Իսկ այն դեպքերում, երբ ունեք ապրանքներ, որոնք ենթակա են մաքսազերծման, ապա մուտք գործեք https://brokers.am/services/request-broker հարթակ, լրացրեք մաքսային բրոքերի ծառայությունների հարցում և ստացեք տարբեր գնառաջարկներ տարբեր բրոքերական ընկերությունների կողմից ձեր բեռը մաքսազերծելու համար: Արդյունքում կստանաք շուկայականից մատչելի գնառաջարկներ:

Ստեղծել հարցում