Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Բեռնափոխադրում Աֆրիկա

Բեռնափոխադրում Աֆրիկա

Բեռնափոխադրում Աֆրիկա

Բեռնափոխադրում Աֆրիկա իրականացնում են աշխարհի տասնյակ երկրներ։ Դրանցից առավել սերտ առևտրային հարաբերություններ Աֆրիկան և աֆրիկյան երկրներն ունեն Եվրոպական միության երկրների, Չինաստանի, Միացյալ Թագավորության և Հնդկաստանի հետ։ Թեև Աֆրիկա մայրցամաքից արտահանվում են տարբեր ապրանքներ, բայց Աֆրիկան աշխարհին է ներկայանում հիմնականում որպես ոսկի և աղ արտահանող։


Ի թիվս տարբեր ներմուծվող ապրանքների՝ Աֆրիկան և այս մայրցամաքի երկրները առավելապես ներմուծում են տրանսպորտային միջոցներ։Դրանք միջին խավի համար նախատեսված փոխադրամիջոցներն են, հիմնականում՝ օգտագործված։Ներմուծվում են Չինաստանից և Ճապոնիայից։


Բեռնափոխադրումներ Աֆրիկա իրականացում են այս մայրցամաքի երկրներ հասցնելու համար նաև համակարգիչներ և համակարգչային տեխնիկա։ Սրանց պահանջարկն ունեն Աֆրիկայի առավել զարգացած երկրները։


Ներմուծվում են նաև դեղեր և դեղագործական արտադրանք՝ հիմնականում Չինաստանից և Հնդկաստանից։


Աֆրիկյան երկրները ներմուծում են նաև սնունդ։ Բնակչության աճի տեմպերը և սեփական արտադրանքի պակասը, սնունդի ներմուծումը դարձնում են անհրաժեշտություն։
Ներմուծվում է նաև էլեկտրոնիկա։ Ի դեպ, 10 էլեկտրոնային արտադրանքից 8-ը Աֆրիկան ներմուծում է Ասիայից:


Հայաստանը ևս տնտեսական հարաբերություններ ունի աֆրիկյան երկրների հետ և իրականացնում է բեռնափոխադրում Աֆրիկա։ Այդ երկրներից են Սուդանը, Հարավային Աֆրիկան, Լիբիան, Քենիան, Նիգերիան, Զիմբաբվեն, Եգիպտոսը, Գանան, Ալժիրը և այլն։


Ապրանքների արտահանման ծավալներով Հայաստանը առավել տեսանելի արդյունքներ ունի Հարավային Աֆրիկայի,Սուդանի հետ տնտեսական հարաբերություններում։ Հայաստանը արտահանում է ոգելից խմիչքներ, քացախ, ռետիններ, ծխախոտային արտադրանք, օրգանական քիմիայի նյութեր, տրկոտաժե հագուստ, գլխաշորեր։ Նաև պլաստիկե իրեր, օճառներ, քսուքներ, մոմեր։


Աֆրիկայից ներմուծվում են ավելի մեծ թվով ապրանքներ։ Դրանցից են՝ մարգարիտները, թանկարժեք քարերը, մետաղները, մետաղադրամները,կենդանիները, պլաստիկը, ցիտրուսային մրգերը, պարարտանյութերը,թուղթը, ցելյուլոզը։ Ներմուծվում են նաև քար, գիպս, ցեմենտ, կահույք, սերմեր, եթերային յուղեր, բամբակ, բուրդ, փայտ։


Առավել մեծ թվով ապրանքներ ՀՀ-ն ներմուծում է Հարավային Աֆրիկայից և Եգիպտոսից։ Պետք է նկատել նաև, որ հայ-աֆրիկյան առևտրային հարաբերությունները այդքան էլ զարգացած չեն և ներմուծվող ու արտահանվող ապրանքները առևտրային ընդհանուր հաշվեկշռում այնքան էլ մեծ տոկոսներ չեն կազմում։


Ցանկանում եք իրականացնել բեռնափոխադրում Աֆրիկա, փնտրում եք բեռնափոխադրող։ Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։

wordԴարձրեք բեռնափոխադրումը Աֆրիկա խելացի և արդյունավետ Brokers․am հարթակի հետ։

Ստեղծել հարցում