Բեռնափոխադրումներ դեպի Վրաստան Հայաստանն իրականացնում է ոչ շատ մեծ ինտեսնիվությամբ։ Հայաստանից դեպի Վրաստան բեռնափոխադրումների ակտիվությունը հաճախ կապված է այն հանգամանքի հետ, որ Վրաստանը միջանցիկ երկիր է Հայաստան-Ռուսաստան բեռնափոխադրումների համար։ Հայաստան-Վրաստան բեռնափոխադրումներում ակտիվությունը պայմանավորված է նաև նրանով, որ դեպի Ջավախք Հայաստանից ևս իրականացվում են բեռնափոխադրումներ։
Բեռնափոխադրումներ դեպի Վրաստան իրականացնելիս բեռնատարները անցնում են Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա անցակետերով։
Հայկական բեռները առավելապես ուղղվում են դեպի Վրաստանի խոշոր քաղաքներ՝ Թբիլիսի,Քութաիսի, Բաթումի և այլն։
Հայաստանը մշտապես շեշտում է մեր հարևան երկրի հետ առևտրաշրջանառության զարգացման, բեռնափոխադրումների ավելացման կարևորությունը։ Սակայն Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին թույլ զարգացած է։
Մինչև մոտ 5 տարի առաջ Վրաստանը համարվում էր Հայաստանի թոփ 10 առևտրային գործընկերներից մեկը, այս հարցում մեծ դեր էին խաղում արտահանման ծավալները։ Մինչև 2018 թվականը հարևան երկրի հետ Հայաստանն ունեցել է առևտրաշրջանառության դրական հաշվեկշիռ։ Ավելի շատ ապրանքներ արտահանվել են, քան ներմուծվել։ Հիմա պատկերն այլ է։
Հայաստանից Վրաստան արտահանումների մեջ մեծ դեր է խաղում պղնձի խտանյութի՝ հանքաքարի և խտահանքի արտահանումը։ Արտահանման ծավալները վերջին տարիներին կրճատվել են։ Հայաստանից Վրաստան պղնձի արտահանման ծավալները առավելապես նվազել են վերջին 5 տարիներին։ Մինչև այդ՝ մոտ 10 տարի, դրանք տպավորիչ ցուցանիշներ ունեին։ Մինչև 2018 թվականը Վրաստանը հանդիսանում էր Հայաստանից արտահանվող պղնձի հիմնական սպառողներից։
Բեռնափոխադրումներ դեպի Վրաստան իրականացնելիս Հայաստանից այս երկիր են հասնում մոտ 500 անուն ապրանքներ։ Այս ցանկում կարևոր դեր ունի ծխախոտային արտադրանքը, այդ թվում՝ սիգար, սիգարիլլա, սիգարետ։
Հայաստանից Վրաստան բեռնափոխադրումներում մեծ ծավալներ ունի «շիշ, բանկա, ամպուլա և ապակե այլ տարողություն» ապրանքախումբը։
Հայաստանից արտահանվում են նաև կենցաղային իրեր, սպիրտ, տարատեսակ սնունդ, այդ թվում՝ քաղցրավենիք։
Ի տարբերություն սրա, Հայաստանը Վրաստանից ներմուծում է 300-400 անուն ապրանք։ Դրանց մեջ են ցիանիդը, ցիանիդի օքսիդը, փայտյա սալիկները, պողպատյա ձողերը։ Խոշորներից՝ էլեկտրաէներգիան, նավթամթերքը, ազոտական պարարտանյութը։ Սրանց ներկրման ծավալները վերջին տարիներին ևս նվազել նե։
Ցանկանում եք իրականացնել բեռնափոխադրում դեպի Վրաստան։ Այցելեք Brokers.am, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ, ինչպես նաև բեռնափոխադրման ժամանակացույց բազմաթիվ ընկերություններից։
Դարձրեք բեռնափոխադրումը դեպի Վրաստան խելացի և մատչելի Brokers հարթակի հետ։