Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Նորություններ

Դեպի ցանկ

Արգելվել է ավտոմեքենաների կատալիզատորների արտահանումը Հայաստանից

կատալիզատորի արտահանում

ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշումը, համաձայն որի ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների Հայաստանի Հանրապետությունից արտահանման նկատմամբ, մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը ներառյալ:

Հիմք ՝
ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N2052-Ն որոշում

Արդյունքում էապես կնվազի թունավոր քաղցկեղածին արտանետումների քանակը ՀՀ-ում, քանի որ արդեն իսկ անիմաստ կլինի կատալիզատորների հանումը խլացուցիչներից կամ նրանց գողությունը: