Ունեք բեռ ո՞րը պետք է մաքսազերծվի, զանգահարեք 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Նորություններ

Դեպի ցանկ

Ցանկանում ե՞ք դառնալ մաքսային բրոքեր

Մաքսային բրոքերի դասընթաց

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կազմակերպում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման դասընթաց: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կհանձնեն քննություն և կստանան մասքային բրոքերի որակավորում:

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2026թ-ի մարտի 2-ից 13-ը (9։45-15։30) կազմակերպում է «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում» թեմայով 60 ակ/ժամ տևողությամբ 10-օրյա դասընթացներ (համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 2023թ․-ի հունիսի 9-ի N 579-Ն հրամանով հաստատված կարգի):

Դասընթացները տեղի կունենան ք.Երևան, Իսակով 10 հասցեի ուսումնական լսարաններում, իսկ քննությունը՝ ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեի ուսումնական լսարանում՝ մարտի 23-ից 24-ը:

Քննությունն անցկացվում է երկու փուլով՝ համակարգչային թեստավորմամբ և մաքսային գործառնությունների իրականացման էլեկտրոնային համակարգերի միջոցով մաքսային հայտարարագրում իրականացնելու հմտությունների գնահատմամբ: Քննությունը դրական հանձնած է համարվում երկու փուլերը դրական հանձնած մասնակիցը։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին մինչև 2026թ-ի փետրվարի 25-ը, ժամը՝ 18:00:

Դասընթացի արժեքը կազմում է 120 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Դասընթացի մասնակցության համար անհրաժեշտ է վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585-ին (ՀՎՀՀ 00107399), իսկ քննությանը մասնակցելու համար նախատեսված պետական տուրքը վճարել (3 000 ՀՀ դրամ) 900005163275 գանձապետական հաշվեհամարին։

Տեղեկացնում ենք, որ պետական տուրքի վճարումը կարող եք կատարել նաև հետևյալ հղումով՝ https://shorturl.at/tGjQ3:

  1. Դասընթացին մասնակցության հայտը լրացնելու համար անցնել հետևյալ հղումներով՝
  2. Որպես ֆիզ. անձ https://forms.gle/JVMNGcVfxNK9Nz789

Որպես կազմակերպության ներկայացուցիչ՝ https://forms.gle/oT6eWYQBpWGskVKV8

(նույն կազմակերպությունից մի քանի մասնակիցների համար անհրաժեշտ է ներկայացնել առանձին հայտեր)

  1. Կամ ուղարկել հայտ TrainingCenter@src.training-center.am էլ. փոստին (կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հայրանուն, ՀԾՀ, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հայրանուն, ՀԾՀ, հեռախոսահամար, հաշվառման հասցե)՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում` Պետական եկամուտների կոմիտեի նախագահի անունով,

2) անձը հաստատող կամ անձի քաղաքացիության մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթի պատճենը,

3) բարձրագույն կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը,

4) դասընթացին մասնակցության համար սահմանված վճարի և քննությանը մասնակցելու համար նախատեսված պետական տուրքի վճարումները հաստատող փաստաթղթերը:

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել

060 844 989, 060 844 968 հեռախոսահամարներով: