Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Նորություններ

Դեպի ցանկ

Վերին Լարսում նոր լրացուցիչ անցակետ կտեղադրվի

վերին լարսի նոր անցակետ

Պետական եկամուտների կոմիտեն և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համատեղ տեղեկացնում են.

Հայաստանի Հանրապետության կողմից Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքային քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի հունիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ընդունվել է որոշում՝ Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետից մոտ 3-4 կմ հեռավորության վրա հատկացնել լրացուցիչ տարածք, որտեղ ևս հնարավոր կլինի իրականացնել մոտ 250 ավտոմեքենաների մաքսային հսկողության հետ կապված գործառնություններ։

Նշված կարգավորումը դրական ազդեցություն կունենա անցակետի թողունակության բարձրացման, մեքենաների կուտակումների վերացման և գոյացած հերթերի պատշաճ կառավարման առումով։