Ինչպես հաշվել ապրանքի մաքսային արժեքը հարցի պատասխանը ներկայացնելուց առաջ հասկանանք ինչ է այն։ Մաքսային արժեք ասելով հասկանում ենք ապրանքը ձեռք բերելու և ՀՀ տեղափոխելու համար վճարված գումարը կամ վճարվելիք գումարը։
Ապրանքների ներկրման համար սահմանվում է մաքսային արժեք, որը հիմք է հանդիսանում մի շարք այլ գործարքների համար։ Օրինակ՝ մաքսային վճարների հաշվարկման, մաքսատուրքերի սահմանման կամ ԱԱՀ-ի։
ՀՀ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեջ մտնում է նախևառաջ ապրանքի ձեռքբերման գինը։ Ապրանքի մաքսային վճարի վրա ազդող մյուս գործոններն են։
· Մինչև Հայաստանի սահման ապրանքի տեղափոխման ծախսերը, դրանք ներառում են նաև փոխադրումը, բեռնման-բեռնաթափման ծախսերը, ապահովագրման ծախսերը և հնարավոր այլ ծախսեր,
· Ապրանքը մինչև Հայաստանի սահման տեղափոխելը կատարված միջնորդային և կոմիսիոն ծախսերը,
· Տարայի փաթեթի և փաթեթավորման աշխատանքային արժեքը և այլն։
Մաքսային արժեքի մեջ չեն մտում օրինակ՝ արտահանման երկրում վճարված անուղղակի հարկերը, Հայաստանում կատարված ծախսերը։ Օրինակ բեռնաթափման, բեռնման և այլ ծախսեր, գանձման ենթակա կամ գանձված հարկեր ու տուրքերը և այլն։
Ինչպես հաշվել ապրանքի մաքսային արժեքը ։ Հայտարարատուն է որոշում և հայտարարում ապրանքի մաքսային արժեքը։ Ապրանքի մաքսային արժեքը կարող է որոշվել նաև նրա կողմից լիազորված անձը։
Մաքսային մարմնի կողմից հայտարարատուի որոշած մաքսային արժեքը ընդունելու համար անհրաժեշտ է․
· Փաստաթղթերի առկայություն, որոնք կհավաստեն ապրանքի ձեռքբերումը
· Մաքսային մարմինը պետք է ունենա բավարար տեղեկություն՝ապրանքի գնի շտկում կամ ճշտում կատարելու համար,
· Մաքսային մարմինը պետք է համոզվի, որ ապրանքի օգտագործումը սահմանափակումներ չունի,
· Վաճառողը և գնորդը փոխկապակցված չեն, կամ եթե կա փոխկապակցվածություն, ապա դա չի ազդում ապրանքի գնի վրա և այլն։
Մաքսային արժեքը որոշելու համար կարևոր է ներկայացնել ապրանքի ձեռքբերման փաստաթուղթ, մինչև Հայաստան կատարված ծախսերը հավաստող փաստաթուղթ, վճարման փաստաթուղթ կամ հետագա վճարման պարտավորությունը հավաստող փաստաթուղթ։
Թե ինչպես հաշվել ապրանքի մաքսային արժեքը, կարող եք իմանալ նաև մաքսային բրոքերներից։ Մաքսային բրոքերները կօգնեն մաքսային մարմիններ ներկայացնել հավաստի և փաստաթղթերով հիմնավորված մաքսային արժեք Ձեր կեղմից ներմուծվող ապրանքի համար։
Փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ բազմաթիվ մաքսային բրոքերներից։
Մեզ հետ Դուք կդարձնեք Ձեր բեռի մաքսազերծումը առավել արդյունավետ և խելացի։
Ինչպես հաշվել ապրանքի մաքսային արժեքը
