Հագուստի ներմուծում Հայաստանը մեծ ծավալներով իրականացնում է Չինաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից։
Հայաստան հագուստի ներմուծում է իրականացվում նաև Եվրոպական երկրներից և Իրանից։ Ներմուծումների մեջ, սակայն, այս երկրները գերակշիռ դիրք չունեն։
Թուրքիայից Հայաստան հագուստի ներմուծում առավել պակաս ծավալներով իրականցվեց վերջին տարում։ Ինչպես հիշում եք, արգելք դրվեց թուրքական ապրանքների ներմուծման վրա։
Շուտով այս արգելքները կհանվեն և հետևաբար կրկին Հայաստանում կհայտնվի թուրքական արտադրության հագուստ։ Թեև արգելված է, բայց հիմա էլ թուրքական հագուստ շարունակվում է ներմուծվել։ Թուրքական հագուստ մեր երկիր է հասնում, օրինակ, հարևան Վրաստանի տարածքով։
Ի դեպ, Թուրքիայից Հայաստան ներմուծվող հագուստը կազմում է այս երկրից մեր ներմուծումների հիմնական մասը։ Հետևաբար, Made in Turkey պիտակը հայաստանյան հագուստի խանութներում շատ հաճախ կարելի է հանդիպել։
Եթե ոչ Թուրքիա, ապա Չինաստան։ Տրիկոտաժե հագուստի ներմուծման շուկայում Հայաստանը մեծ ծավալներով հագուստ է ներկրում այս երկրից։ 2019թ․ Չինաստանից հագուստի ներմուծումը 9 անգամ գերազանցում էր թուրքական հագուստի ներմուծմանը, իսկ 2020-ին՝ 3 անգամ։
Ռուսաստանից Հայաստան ներմուծվող հագուստը շուրջ 2 անգամ պակաս է Չինաստանից և շուրջ 6 անգամ Թուրքիայից ներմուծվող հագուստի ծավալներից։
Ոչ միայն Հայաստանն է ներմուծում թուրքական կամ չինական հագուստ, այլ ամբողջ աշխարհը։ Ահա մյուս երկրները, որոնք մեծ ծավալներով արտահանում են հագուստ՝ Հոնկոնգ, Վիետնամ,Հնդկաստան։ Իսկ Եվրոպական երկրներից՝ Իտալիա, Գերմանիա։
Եվրոպական երկրներից հագուստ Հայաստանը ներմուծում է բրենդային հագուստի դեպքում։ Հայաստանը ներմուծում է նորաձևության ընդգծված բաղադրիչ ունեցող բրենդային հագուստ։ Սրանք սովորաբար փոքր քանակով են։ Ներմուծվում են կախված տվյալ սեզոնի թրենդներից։
Ներմուծվում է նաև մասսայական արտադրության բրենդային հագուստ։
Հայաստանը ներմուծում է սինթետիկ, բամբակե, բրդյա, գործվածքից, տրիկոտաժե, կաշվե և այլ տեսակի հագուստ։
2021-ի սեպտեմբերի 1-ից ներմուծվող հագուստի համար նոր կարգ ու գին է սահմանվել։ Ներկրվող հագուստը հաշվարկվում է ոչ թե կիլոգրամներով և մաքսազերծվում կիլոգրամի համար սահմանված գնով, այլ ապրանքների կտորներով։ Մաքսազերծումն իրականացվում է ամեն ապրանքատեսակի համար սահմանված արժեքով՝ հատաքանակով։
Ցանկանում եք ներմուծել հագուստ և փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններից։
Մեզ հետ Դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։
Հագուստի ներմուծում
