Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Բազալտի, տուֆի և տրավերտինի արտահանում

Բազալտի, տուֆի և տրավերտինի արտահանում

Բազալտի, տուֆի և տրավերտինի արտահանում

Բազալտի, տուֆի և տրավերտինի արտահանում մեր երկրից իրականացվում է հիմնականում դեպի հարևան Վրաստան և ՌԴ։Շինարարության մեջ օգտագործվող այս քարերը պահանջված են, քանի որ որակյալ են, օգտագործման մեջ հարմարավետ։


Տրավերտինը ծակոտկեն լեռնային քարի տեսակ է։Այն մաքուր, անմշակ վիճակում սպիտակ է։ Հանդիպում են նաև փղոսկրագույն, կաթնագույն, ընկուզագույն, ոսկեգույն երանգները։ Գույների տարբերությունը պայմանավորված է քարում առկա երկաթի պարունակությամբ։


Բազալտը ընդերքից արտահոսած ապարներից ամենատարածվածն է: Արտաքինից բազալտը բարձր խտությամբ, մուգ քար է, հիմնականում մուգ մոխրագույն կամ սև: Շինարարության մեջ այս քարն օգտագործվում է բազմազան նպատակներով: Առավել հաճախ այն ջարդվում է և կիրառվում ճանապարհի պատվածքի, բետոնի լցանյութի, ասֆալտե ճանապարհային պատվածքի, դրենաժի դաշտերում ֆիլտրող քարի և շատ այլ նպատակների համար:


Հենց մեր երկրին բնորոշ տուֆ քարը առավել ամուր քարատեսակ է, քան աղյուսը: Տուֆն առաջանում է հրաբխային ժայթքման արդյունքում գոյացած մոխիրի և պեմզային թրծման արդյունքում: Հենց դրանով էլ պայմանավորված է տուֆի գլխավոր առավելությունը՝ թեթև քաշը, փխրությունն ու բազմաթիվ գունային երանգները: Տուֆի առավելություններից մեկն այն է, որ այն միատարր է և դրանից հնարավոր է հարթ և հավասար ուղղանկյուն կտորներ ստանալ:Այս քարը պահանջված է հատկապես այն պատճառով, որ շենքերի արտաքին ձևավորմանը յուրահատուկ տեսք է տալիս։


Հայաստանից այս քարերը արտահանելիս սովորաբար օգտագործվում են բեռնատարներ։ Առհասարակ բեռնատարները քարհանք կամ շինարարական քարեր տեղափոխելու հարմարավետ միջոցներ են։ Պատճառներից մեկը այն է, որ քարերը բեռնատարներում առավել հեշտ ու արագ են բեռնվում։


Իհարկե, քարեր փոխադրելիս պետք է հիշել մի քանի կանոններ։ Օրինակ՝ արդյո՞ք բեռնատարի թափքը կդիմանա քարերի ծանրությանը։ Կան բեռնատարաներ, որոնք ունակ են փոխադրելու մինչև 3 ու կես տոննա շինարարական քարեր, բայց խոսքը ոչ բոլոր բեռնատարների մասին է։ Ուստի ցանկալի է նախապես հասկանալ բեռնատարի թափքի տարողությւոնը։


Ի դեպ, մեծ քաղաքներում, անգամ կան օրենքներ, որ շինարարական քարերը տեղափոխելիս է պետք է ծածկվեն վրանային կամ այլ կտորներով։ Այն պատճառով, որ չառաջանա փոշի և աղտոտի միջավայրը։


Ցանկանում եք իրականացնել բազալտի, տուֆի և տրավերտինի արտահանում։ Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։

Դարձրեք բազալտի, տուֆի և տրավերտինի արտահանումը խելացի և արդյունավետ Brokers․am հարթակի հետ։

Ստեղծել հարցում