Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ռեֆ և տենտ բեռնատարների տարբերությունը

ռեֆ և տենտ բեռնատարներ

Ռեֆ և տենտ բեռնատարների տարբերությունը

Ռեֆ և տենտ բեռնատարների տարբերությունը հասկանալը բեռնափոխադրման ճիշտ միջոց ընտրելու համար շատ կարևոր է։ Ռեֆ և տենտ բեռնատարների տարբերությունը առավելապես թափքի տեսակից և ֆունկցիաներից է կախված։


Նախ հասկանանք տենտ բեռնատարների հիմնական հատկանիշները։ Տենտ բեռնատարները վրանային թափք ունեցող բեռնափոխադրման միջոցներ են։ Սրանք ունեն մի քանի տեսակներ՝
·մինչև 5 տոննա տարողությամբ մեքենաներ, որոնց թափքի ծավալը մոտավորապես է 36 մ3 է կազմում
·մինչև 10 տոննա տարողությամբ մեքենաներ, թափքի ծավալը կազմում է մինչև 56 մ3
·մինչև 15 տոննա տարողությամբ մեքենաներ, թափքի ծավալը տատանվում է 50-60 մ3-ի սահմաններում և շուրջ 8 մետր է թափքի երկարությունը


Տենտ բեռնատարներն ակտիվորեն օգտագործվում են միջքաղաքային և միջազգային բեռնափոխադրումներում։ Բեռի համար հավելյալ ապահովություն ստեղծելու նպատակով դրանք ունեն նաև մոնտաժային ժապավեններ։ Բեռնախցիկը հարմարեցված է բեռնման/բեռնաթափման տարբեր եղանակերի համար՝ վերևից, կողային:


Տենտ բեռնատարներում հովանոցը ամրացված է մետաղյա շրջանակի վրա։ Այն ապահովում է, որ բեռը հնարավորինս անվտանգ ու անվնաս մնա՝ պաշտպանելով այն տեղումներից, փոշուց և այլ արտաքին գործոններից։


Տենտ բեռնատարների թերություններից է այն, որ այս բեռնատարները չեն ապահովում ջերմաստիճանային որոշակի պայմաններ։ Ուստի արագ փչացող ապրանքների համար նախընտրելի չէ ընտրել այս բեռնատարները։


Ռեֆ բեռնատարները հարմար են, երբ ցանկանում եք փոխադրել արագ փչացող ապրանքներ։ Օրինակ՝մրգեր, բանջարեղեն, դեղորայք և այլն։ Այս մեքենաները կարողանում եմ պահպանել որոշակի պահանջվող ջերմաստիճան, խոնավություն և սառը օդի հոսք։ Այս բեռնատարներով հնարավորություն է ստեղծվում ապրանքը տեղափոխել միջինում 12°C (54°F) մինչև -70°C (-94°F) պայմաններում:


Ռեֆ բեռնատարները օգտագործվում են նաև ռազմական տեխնիկայի, նավթի և գազի, քիմիական նյութերի և վտանգավոր ապրանքների փոխադրման համար:Ինչ վերաբերում է տարողությանը, ապա միջինիւմ 24-33 եվրոպալետներ կարող են տեղավորվել ռեֆ բեռնատարների խցիկում։


Բեռնատարները հնարավորություն են տալիս սահմանել նաև ապրանքի պահպանման ցանկալի ջերմաստիճանը։ Սա հարմար է , երբ բեռնատարներն օգտագործվում են ջերմաստիճանային տարբեր պայմաններ պահանջող ապրանքների փոխադրման համար։


Ցանկանում եք իրականացնել բեռնափոխադրումներ ռեֆ և տենտ բեռնատարներով։Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։

Դարձրեք բեռնափոխադրումը ռեֆ և տենտ բեռնատարներով խելացի և արդյունավետ Brokers․am հարթակի հետ։

Ստեղծել հարցում