Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Բեռնափոխադրումներ Չինաստանից

Բեռնափոխադրումներ Չինաստանից

Բեռնափոխադրումներ Չինաստանից

Բեռնափոխադրումներ Չինաստանից իրականացնում են աշխարհի շուրջ 200 երկրներից 117-ը:
Որպես աշխարհում առաջատար արտահանող երկիր՝ Չինաստանն ունի տնտեսական գործընկեր երկրների խոշոր ցանց։
Բեռնափոխադրումները Չինաստանից այս երկրին տարեկան բերում են ավելի քան 5 տրիլիոն դոլարի եկամուտ։
Բեռնափոխադրումներ Չինաստանից իրականացնող երկրների թոփ 5-ում առաջատարը ԱՄՆ է, ապա հաջորդում են Եվրոպական միությունը, Ճապոնիան, Հոնգ Կոնգը, Հարավային Կորեան։
Մեքենաներ, էլեկտրական սարքավորումներ, համակարգիչներ, հագուստ, կահույք, անկողնային պարագաներ, հեռախոսներ, կենցաղային պլաստմասե իրեր, բժշկական սարքավորումներ՝ Չինաստանից բեռնափոխադրվող իրերի և ապրանքների ցանկը հսկայական է։
Բեռնափոխադրումներ Չինաստանից իրականացնելու համար գործում են բազմաթիվ նավահանգիստներ։ Կան նավահանգիստներ, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում։Օրինակ՝ Շանհայի, Շենժենի, Հոնկոնգի, Գուանչժոուի նավահանգիստները։
Ամենահայտնի քաղաքների եռյակը, որ իրականցնում են համաշխարհային բեռնափոխադրումներ Չինաստանից հետևյալն է ՝ Շանհայ, Շենժեն, Պեկին։
Բեռնափոխադրումներ Չինաստանից իրականցնող երկրների անգամ թոփ 50-ում Հայաստանը չենք գտնի։ Մինդեռ 2020 թվ-ի տվյալներով Հայաստանի ներմուծումների երկրորդ հորիզոնականում Չինաստանն է։


Այս երկրից ներմուծումները կազմում են 2020 թվ-ի ընդհանուր ներմուծումների շուրջ 15%-ը։ Դժվար չէ գուշակել, որ ներմուծումների ծավալով Չինաստանը զիջում է միայն Ռուսաստանին։
Իսկ եթե բեռնափոխադրումները Չինաստանից վերածենք գումարի, ապա, ըստ վիճակագրության, Հայաստան է ներմուծվել ավելի քան 674 միլիոն դոլարի ապրանք։
Բեռնափոխադրումներ Չինաստանից իրականացնելիս ինչի՞ն են նախապատվություն տալիս Հայաստանում։ Հայաստանն այս երկրից ներմուծում է շուրջ 1000 անուն ապրանք ու Made in China պիտակներն էլ մեզ հանդիպում է ամեն քայլափոխի՝ տեխնիկայի և տնտեսական խանութներից մինչև սուպերմարկետներ և մոլեր։
Այնուամենայնիվ, կրկին ըստ վիճակագրության, դեպի Հայաստան փոխադրվող բեռների ամենամեծ ծավալը բաժին է ընկնում բջջային հեռախոսներին։
Հայաստան ամենաշատ փոխադրվող մյուս ապրանքներն են ավտոմեքենաները, հագուստը, կոշիկները, շինարարության մեջ օգտագործվող նյութերը, համակարգչային սարքավորումները։ Այս շարքը դեռ երկար կարելի է շարունակել։
Ի դեպ, ամբողջ աշխարհում Չինաստանից բեռնափոխադրվող ամենապահանջված ապրանքը բջջային հեռախոսներն են և հեռախոսային սարքավորումները։
2020 թվ-ին այս ապրանքների արտահանումից Չինաստանը ստացել է ավելի քան 223 միլիարդ դոլարի եկամուտ։
Ունեք բեռ, որը պետք է փոխադրվի Չինաստանից։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում և ստացեք գնառաջարկներ բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։
Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում