Բեռնափոխադրում դեպի Ռուսաստան առաջարկում են բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններ։
Ռուսաստանյան շուկան Հայաստանից իրականացվող արտահանումների առաջատարն է և բեռնափոխադրման ամենապահանջված ուղղություններից մեկը։
Ըստ վիճակագրության, անցած տարի՝ 2020 թվ-ին, Հայաստանից արտահանման գլխավոր շուկան ինչպես նախորդ տարիներին Ռուսաստանն է, ապա հաջորդում են Շվեյցարիան և Չինաստանը:
Ռուսաստան արտահանումները կազմել են ընդհանուր արտահանման ավելի քան 26%-ը։
Իսկ ինչպես է իրականացվում բեռնափոխադրումը դեպի Ռուսաստան։
Տարբերակ 1
Բեռնափոխադրում դեպի Ռուսաստան իրականացվում է բեռնատար ավտոմեքենաներով։ Հայաստանի հյուսիսով՝ Բագրատաշենի սահմանային կետով, բեռնատար մեքենաները հատում են նախ Հայաստան-Վրաստան միջպետական սահմանը, ապա Լարսով անցնում դեպի Ռուսաստան։ Հայաստանից արտահանվող մրգերն ու բանջարեղենը ռուսաստանյան շուկա են հասնում հենց այս տարբերակով։
Բեռների փոխադրումը բեռնատար մեքենաներով ռիսկային է ձմռանը, քանի որ ձնահյուսի կամ դրա վտանգի պատճառով փակվում է Լարսի անցակետը։ Հայաստանից Ռուսաստան ուղևորվող բեռնատարները սրա պատճառով ստիպված են լինում օրերով անգամ շաբաթներով մնալ անցակետում։
Տարբերակ 2
Բեռնափոխադրում դեպի Ռուսաստան ապահովվում է նաև երկաթուղու միջոցով։ Բեռները Լոռու մարզի Ջիլիզա կայարանով հասնում են դեպի Վրաստան՝ Փոթի նավահանգիստ, և այնտեղից նավով դեպի Ռուսաստան։
Տարբերակ 3
Բեռնափոխադրում դեպի Ռուսաստան կարելի է իրականացնել ծովային ճանապարհով։ Լինելով ցամաքային երկիր՝ Հայաստանն իրականացնում է բեռնափոխադրումներ հարևան Վրաստանի միջոցով։ Բեռները նախ հասնում են Փոթի կամ Բաթումի նավահանգիստներ, ապա այնտեղից Ռուսաստան։ Փոխադրման այս տարբերակը հարմար այընտրանք է, երբ ձմռանը փակվում է Լարսի սահմանային կետը։
Տարբերակ 4
Բեռնափոխադրում դեպի Ռուսաստան իրականացվում է օդային ճանապարհով։ Այս տարբերակը ժամանակային առումով առավել շահեկան է, միևնույն ժամանակ ավելի թանկ։
Բեռնափոխադրում դեպի Ռուսաստան իրականացնելու այս բոլոր տարբերակներով Հայաստանից արտահանվում են ամենատարբեր ապրանքներ՝ տնտեսական ապրանքներից մինչև սնունդ, միրգ, բանջարեղեն, հագուստ, ոգելից խմիչք, հատկապես՝ կոնյակ։
Ահա Ռուսաստանի թոփ 5 քաղաքները, որտեղ ամենաշատ են փոխադրվում բեռներ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սամարա, Եկատիրինբուրգ։
Ի դեպ, 2020-ին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել մոտ 676 մլն դոլարի ապրանք։
Ունեք բեռ, որը պետք է փոխադրվի դեպի Ռուսաստան։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում և ստացեք գնառաջարկներ բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։
Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։
Բեռնափոխադրում դեպի Ռուսաստան
