Բրենդային ապրանքների մաքսազերծում իրականացվում է յուրաքանչյուր ապրանքի համար հաշվի առնելով դրա ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝մաքսային կոդը։Այլ կերպ ասած՝ բրենդային ապրանքների մաքսազերծումն ընթանում է սովորական մաքսային գործընթացներով։
Սակայն բրենդային ապրանքների մաքսազերծում իրականացնելն ունի կանոններ, որոնց տեղյակ չլինելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ներմուծողների համար։
ԵԱՏՄ երկրներում՝ այդ թվում Հայաստանում, տարբեր ընկերություններ կարող են դիմել համապատասխան պետական մարմին և գրանցել բրենդային ապրանքները որպես մտավոր սեփականություն։ Այսպիսով՝ պետական համապատասխան ռեգիստրում սահմանվում է, որ այս կամ այն ընկերությունն ինչ-որ բրենդի նկատմամբ ստացել է մտավոր սեփականության իրավունք։ Ի դեպ, մտավոր սեփականության գրանցման համար կարող են դիմել նաև ֆիզիկական անձինք։
Այս մեկ հանգամանքը կարևոր կետ է բրենդային ապրանքների ներմուծման մաքսային ընթացակարգերի համար։ Ենթադրենք, որ մի ինչ-որ ընկերություն որոշել է ներմուծել բրենդային ապրանք, բայց այն արդեն իսկ մեկ այլ ընկերության կամ անհատի կողմից գրանցված է որպես մտավոր սեփականություն։ Այս դեպքում մաքսային մարմինները ժամանակավորապես կասեցնում են բրենդային ապրանքի համար լրացված մաքսային հայտարարագիրը և ապրանքի մաքսային ձևակերպումն ընկնում է ‹‹Կարմիր›› ուղի։
Այդ դեպքում արդեն մաքսային մարմինները գրավոր ծանուցում են տվյալ բրենդային ապրանքը որպես մտավոր սեփականության գրանցած ընկերությանը կամ անձին, որ մեկ այլ ընկերություն ցանկանում է ներմուծել նշված բրենդային ապրանքը։ Ընդ որում՝ ներկայացվում է նաև, թե ինչ չափաքանակով ու ծավալով։
Այսպիսով՝ մինչև բրենդային ապրանքը մտավոր սեփականություն գրանցած ընկերությունը չտա իր համաձայնությունը, ապրանքը չի կարող մաքսազերծվել։ Սակայն պետք չէ բացառել նաև այն տարբերակը, որ ընկերությունը որոշի համաձայնություն չտալ։ Այս դեպքում ապրանքը և ոչ մի կերպ չի կարող մաքսազերծվել և մաքսային ձևակերպում անցնել։
Հաշվի առնելով այս ռիսկերը՝ շատ կարևոր է բրենդային ապրանքներ ներմուծելուց առաջ տեղեկանալ վերոնշված խնդրի մասին։ Կարող եք ՊԵԿ կայքում որոնելով հասկանալ՝ արդյո՞ք բրենդային այս կամ այն ապրանքը գրանցված է որպես մտավոր սեփականություն, թե ոչ։ Հակառակ դեպքում, արդեն հասկացանք, որ ժամանակատար գործընթացներն անխուսափելի են։
Ցանկանում եք իրականացնել բրենդային ապրանքների մաքսազերծում։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ և գնառաջարկներ։
Դարձրեք բրենդային ապրանքների մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։