Ինչպես է իրականացվում ֆիզիկական անձանց բեռների մաքսազերծումը և ինչ ընթացակարգեր կան։ Եթե որոշել եք որպես ֆիզիկական անձ փոխադրել բեռներ, ապա դրանք սովորաբար լինում են անձնական օգտագործման իրեր։
Մաքսային միության սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելն իրականացվում է մի քանի չափանիշներից ելնելով։ Մասնավորապես՝ ֆիզիկական անձի բանավոր կամ գրավոր դիմումի համաձայն, ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ։ Ապրանքները անձնական օգտագործման համարելը կախված է նաև դրանց բնույթից և քանակից։Նաև ֆիզիկական անձի՝ Միության մաքսային սահմանը հատելու և այդ անձի կողմից կամ նրա հասցեով ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու հաճախականությունից:
Սակայն միշտ չէ, որ ֆիզիկական անձանց բեռները անձնական օգտագործման են։ Կան բեռներ, որոնք կարող են ձևակերպվել որպես կոմերցիոն բնույթի բեռներ, օրինակ՝ նախատեսված վաճառքի համար։ Այս դեպքում արդեն այս բեռները մաքսազերծվում են այլ ընթացակարգով։ Ֆիզիկական անձը պետք է լրացնի ապրանքային հայտարարագիր՝մաքսազերծելով բեռները այն նույն գործընթացներով, ինչպես արվում է իրավաբանական անձանց դեպքում։
Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով ֆիզիկական անձանց կողմից փոխադրվող բեռները և դրանց բնույթը մաքսային գործընթացները նախատեսում են հետևյալը։ Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում կարող է կիրառվել երկուղի համակարգը: «Կանաչ» ուղին Միության մաքսային սահմանով տեղափոխման վայրերում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է Միության մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքների տեղափոխման համար, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման: «Կարմիր» ուղին Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է Միության մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքներ տեղափոխելու համար, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման։ Ինչպես նաև այնպիսի ապրանքները, որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային հայտարարագրում՝ ֆիզիկական անձի ցանկությամբ:
Ինչպես է իրականացվում ֆիզիկական անձանց բեռների մաքսազերծումը հարցի պատասխանը ձեզ մասնագիտորեն կբացատրեն նաև մաքսային բրոքերները։ Մաքսային բրոքերը կօգնի կազմակերպել որպես ֆիզիկական անձ ձեր բեռների մաքսազերծումը, կուղղորդի հասկանալ բեռի բնույթը և պատրաստվել մաքսային գործընթացներին։
Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ և գնառաջարկներ։Դարձրեք ֆիզիկական անձանց բեռների մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։