Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ինչպե՞ս հաշվել մաքսային վճարները

Ինչպե՞ս հաշվել մաքսային վճարները

Ինչպե՞ս հաշվել մաքսային վճարները

Ինչպե՞ս հաշվել մաքսային վճարները հարցը կարևոր է հատկապես ներմուծողների համար, ովքեր պետք է ապրանքը ՀՀ սահմանով անցկացնելիս վճարեն որոշ պարտադիր մաքսային վճարներ։

Մաքսային վճարներ գանձվում են ՀՀ մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար։ Դրանք գանձվում են մաքսային մարմինների կողմից։ Մաքսային վճարներ են հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները։


Մաքսային վճարները հաշվելիս կարևոր է հիշել, որ այն ուղիղ կապ ունի ներկրվող ապրանքի տեսակի հետ։ Ինչպե՞ս հաշվել մաքսային վճարները հարցին անդրադառնալիս պետք է հիշել, որ դրանց որոշումը կախված է ապրանքի մանրամասն նկարագրից։ Ապրանքների դետալային նկարագրի արդյունքում է կազմվում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։


ԱՏԳ ԱԱ ծածկագիրը Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկն է։ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի կարևորությունը այն է, որ ներմուծման և արտահանման մաքսատուրքի դրույքաչափերը կախված են հենց այս մաքսային կոդերից։ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը ճիշը որոշելով հնարավոր է նույնականացնել ապրանքները, ստանալ ամբողջական տեղեկատվություն ապրանքի տեսակի, բաղադրության, փաթեթավորման եղանակի մասին։


Մաքսային վճարների դրույքաչափերը ամբողջությամբ կախված են ԱՏԳ ԱԱ ծածկագրերից։ Եթե ներմուծողը՝ հայտարարարտուն, ապրանքի մասին չի ներկայացնում շատ հստակ և դետալային տեղեկատվություն, ապա ծածկագիրն էլ չի կարող ճշգրիտ լինել։ Այս դեպքում ներմուծողի համար կառաջանան հավելյալ խնդիրներ, քանի որ ԱՏԳ ԱԱ ծածկագրերն են որոշում և ըստ դրանց են ձևավորվում տուրքերը, հարկատեսակները և դրանց չափերը։


ԱՏԳ ԱԱ ծածկագրերը՝ ելնելով փոխադրվող ապրանքների տեսակից, հայտարարագրում նշում է ներմուծողը, իսկ բուն մաքսազերծման ընթացքում մաքսային մարմինները ստուգում են դրանց համապատասխանությունը ապրանքներին։ Եթե մաքսային հայտարարագրում մաքսային կոդեր նշելիս եղել են սխալներ, ապա հայտարարտուի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել։ Անգամ՝ ապրանքի բռնագրավում և տուգանք։


Հայտարարատուն միշտ է, չէ, որ կարող է ինքնուրույն որոշել ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ առանց վրիպումների։ Այս հարցում ներմուծողներին օգնում են մաքսային բրոքերները։ Նրանք ոչ միայն որոշում են ծածկագիրը, այլ նաև կարող են նախապես հաշվարկել մաքսային վճարները։

Ցանկանում եք դիմել մաքսային բրոքերի, գտնել ինչպե՞ս հաշվել մաքսային վճարները հարցի պատասխանը և որոշել Ձեր ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։


Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ:

Ստեղծել հարցում