Լոգիստիկայի և բեռնափոխադրման տարբերությունները սկսվում են աշխատանքի բնույթից։ Այս երկու արտահայտությունները, երբեմն այնքան են շփոթում, որ թվում է՝ դրանք նույնն են։ Իրականում բեռնափոխադրումը և լոգիստիկան տարբերվում են մի շարք գործառույթներով։
Սկսենք բեռնափոխադրումից։Բեռնափոխադրումը կենտրոնանում է ցամաքային, ծովային և օդային փոխադրումների միջոցով ապրանքների փոխադրման մեթոդների վրա։ Այսինքն՝ այստեղ առավել կարևոր է բուն փոխադրման եղանակը և ընթացքը։ Ընդհանուր առմամբ բեռնափոխադրումների պլանավորումը ենթադրում է փոխադման արդյունավետ ուղու հայտնաբերում։ Մյուս գործառույթներն են ծախսարդյունավետ փաթեթավորումը, ծախսերը և ապրանքների անվտանգությունը։ Բեռնափոխադրման ծառայություններում կարևոր են նաև ենթակառուցվածքները և տրանսպորտային միջոցների ընտրությունը։
Լոգիստիկան ընդգրկում է գործունեության ավելի լայն շրջանակ, որը հեշտացնում է ապրանքի շարժի կառավարումը մատակարարման շղթայում:
Լոգիստիկայի ոլորտում իրականացվող գործողությունները ներառում են պահանջարկի կանխատեսում, արտահանման փաթեթավորում, պիտակավորում։ Մի առանձին հատված այս ոլորտում հատկացվում է կառավարմանը՝ օրինակ պատվերի կառավարում, ստուգում, փոխադրումների կառավարում։ Լոգիստիկան պատասխանատու է նաև մաքսազերծման, պահեստավորման և բաշխման գործողությունների համար։
Այսպիսով, լոգիստիկ արդյունաբերությունը կենտրոնանում է պլանավորման գործողությունների վրա, որոնք կնպաստեն բեռի շարժի հեշտ կառավարմանը։ Նաև վերլուծվում են անհրաժեշտ տվյալներն ու փաստաթղթերը միջազգային առևտրում ծախսերի արդյունավետության համար։
Լոգիստիկայում կարևոր է գտնել ապրանքների արդյունավետ պահեստավորման և փոխադրման եղանակներ, որոնք հնարավորինս կհեշտացնեն և հարմարավետ կդարձնեն փոխադրման ընթացքը։
Առաքման գործընթացը պլանավորելիս լոգիստիկայում ևս հաշվի է առնվում փոխադրման եղանակը: Քանի որ դրա հիման վրա են որոշվում հիմնական ծախսերը, բեռը օգտագործողին հասցնելու ժամկետները և այլն։
Լոգիստիկայի մենեջերները պետք է նաև որոշումներ կայացնեն փաթեթավորման, կոնտեյներացման, փաստաթղթերի և ապահովագրության, ներմուծման և արտահանման, կանոնակարգերի և բեռնափոխադրումների վնասների հիման վրա: Նրանք նաև զբաղվում են աշխատանքի և համագործակցության, պահանջների, վաճառողների և գործընկերների կառավարման և ռիսկերի նվազեցման համար:
Հիմնականում այս գործոններն են որոշում լոգիստիկայի և բեռնափոխադրման տարբերությունները։Այսպիսով՝ բեռնափոխադրումը ապրանքների տեղաշարժն է, իսկ լոգիստիկան՝ ապրանքների ներքին և արտաքին փոխադրման կառավարումը արտադրողից մինչև վերջնական սպառող:
Ցանկանում եք իրականացնել բեռնափոխադրում, փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։ Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։
Դարձրեք բեռնափոխադրոմը խելացի և արդյունավետ Brokers․ am հարթակի հետ: