Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Մեքենաների ներմուծում Վրաստանից

Մեքենաների ներմուծում Վրաստանից

Մեքենաների ներմուծում Վրաստանից

Մեքենաների ներմուծում Վրաստանից իրականացնելիս ներկրողներն անպայման ներգրավվում են մաքսային հստակ ընթացակարգերում։ Հարկ է հիշել, որ Վրաստանը ԵԱՏՄ անդամ երկիր չի հանդիսանում, հետևաբար՝ մեքենա ներմուծելիս մաքսային ընթացակարգերն էլ պարզեցված չեն։ Եվ առհասարակ, ոչ միայն Վրաստանից, այլ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից մեքենաների ներմուծումը մաքսային միության ներսում գործող կանոնակարգերից խիստ տարբեր է։


Նախ նշենք, որ Վրաստանից մեքենաներ դեպի ՀՀ ներմուծելը հայերիս համար ձեռնտու է մի շարք պատճառներով։ Մեքենաները դեպի ՀՀ հասցնելը պահանջում է ավելի քիչ ժամանակ և ռեսուրսներ։ Միայն նախորդ տարում Վրաստանից ՀՀ է ներմուծվել 1447 մլն դոլարի մեքենա։ Ինչպես արդեն նշեցինք ներմուծվող մեքենաներրի համար անհրաժեշտ է վճարել մաքսային վճարներ։ Եթե մեքենա ներմուծողը ֆիզիկական անձ է, առաջարկում ենք ծանոթանալ մեքենաների մաքսազերծման գներին՝ անցնելով հետևյալ հղումով :


Ի դեպ այստեղ նշված տվյալները կօգնեն ամբողջական պատկերացում կազմել մեքենաների մաքսային վճարների մասին, եթե դրանք ներմուծելու են ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից։

Իսկ եթե իրավաբանական անձ եք, մեքենայի ներմուծում իրականացնելիս մաքսատուրքի հաշվարկը կախված է ավտոմեքենայի մաքսային արժեքից, թողարկման տարեթվից և շարժիչի աշխատանքային ծավալից։ Ըներությունները մեքենա ներմուծելիս պետք է մաքսային մարմիններին ներկայացնեն նաև գործարքի իրականացման և մեքենաների համար կատարված վճարների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։


Իրավաբանական անձանց համար գործընթացն իրականացվում է` համաձայն ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի, իսկ ԱԱՀ-ի դրույքաչափը հաշվարկվում է հարկային օրենսգրքի համաձայն, գանձվում է նաև բնապահպանական հարկ։


Վերևում նշեցինք, որ մաքսային վճարները հաշվարկելիս կարևոր է մեքենայի թողարկման տարեթիվը։ Օրինակ՝ երեք տարեկանից բարձր ավտոմեքենաների մաքսատուրքի հաշվարկի դեպքում հաշվի է առնվում նաև շարժիչի աշխատանքային ծավալը: Այսինքն` մաքսատուրքը հաշվարկվում է ավտոմեքենայի մաքսային արժեքից` սահմանված տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը:


7 տարուց բարձր թողարկման պահ ունեցող ավտոմեքենաների դեպքում մաքսատուրքը որոշվում է շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալով:
Ցանկանում եք իրականացնել մեքենաների ներմուծում Վրաստանից, փնտրում եք մաքսային բրոքեր։

Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ և գնառաջարկներ։

Դարձրեք մեքենաների ներմուծումը Վրաստանից խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։



Ստեղծել հարցում