Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

ԵԱՏՄ մեքենաների մաքսազերծում

ԵԱՏՄ մեքենաների մաքսազերծում

ԵԱՏՄ մեքենաների մաքսազերծում

ԵԱՏՄ մեքենաների մաքսազերծում իրականացվում է ներմուծողների համար առավել պարզեցված և շահավետ կերպով։ Նախ հասկանանք, որոնք են ԵԱՏՄ անդամ երկրները և որտեղից են ներմուծվում մեքենաներ։ ԵԱՏՄ երկրներն են ՀՀ-ն ներառյալ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը։ Ինչպես գիտենք, միության ներսում մաքսային կանոնները և ընթացակարգերը բավական տարբեր են, քան օրինակ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծումների դեպքում։


Պետք է հիշել, որ ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ երկրներից ներմուծված մեքենաների համար մաքսազերծում, որպես այդպիսին, չի իրականացվում։ Հետևաբար՝ պետությանը ներմուծողը չի տալիս նաև մաքսային վճարներ։ Սակայն նշենք, որ մեքենաներ ներմուծելիս պետք է հիշել բնապահպանական հարկի մասին։ Սա օրենքով սահմանված հարկի տեսակ է, որը հատկացվում է պետական բյուջեին՝ բնապահպանական միջոցառումների համար։ Այս հարկը վճարվում է ներմուծվող այն ապրանքների համար, որոնք կարող են աղտոտել ու վնաս հասցնել շրջակա միջավայրին։ Թե որքան կկազմի բնապահպանական հարկը, որոշում են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ մեքենայի արտադրման տարեթիվը։


Ինչպես նկատում ենք, առկա կանոնակարգերը ֆիզիկական անձանց համար ԵԱՏՄ երկրներից մեքենաներ ներմուծելը բավական գրավիչ են դարձնում։ Վերջին տարիներին մեքենաների ներմուծման ծավալներն էլ ԵԱՏՄ երկրներից՝ մասնավորպես ՌԴ-ից դեպի ՀՀ ավելացել են։ Փոխարենը՝ ՀՀ-ից վերջին տարիներին մեծ ինտենսիվությամբ մեքենաներ են գնել Ղազախստանի քաղաքացիները։


Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց կողմից ԵԱՏՄ երկրներից գնված մեքենաների մաքսազերծմանը։ Այդ դեպքում ընկերությունները վճարում են ԱԱՀ։ ԱԱՀ-ն էլ կախված է ԵԱՏՄ անդամ երկրների ԱԱՀ-ի սահմանված դրույքաչափերից՝ շուրջ 18-20 տոկոս։ Եթե ԱԱՀ-ն արդեն իսկ վճարվել է այն երկրում, որտեղ ընկերությունն անցել է հարկային գրանցում, ապա այն մյուս երկրում չի վճարվում։


Վերջին տարիներին մաքսային ևս մեկ պարզեցված ընթացակարգ էլ ավելի աշխուժացրեց ԵԱՏՄ անդամ երկրների միջև մեքենաների առքուվաճառքը։ Արտոնություններ են գործում են նաև էլեկտրոմոբիլների ներմուծման համար։ Մասնավորապես՝ առանց մաքսազերծման այս տարի հնարավոր է ՀՀ ներմուծել 8000 էլեկտրոմոբիլ։


Ցանկանում եք ավելին իմանալ ԵԱՏՄ մեքենաների մաքսազերծում իրականացնելու վերաբերյալ,փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ և գնառաջարկներ։Դարձրեք ԵԱՏՄ մեքենաների մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։

Ստեղծել հարցում